o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջիկա «լայվի» սցենար. Անդրանիկ Թևանյան

19.11.2019 13:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Առաջիկա «լայվի» սցենար. Անդրանիկ Թևանյան

Բա Սերժի վախտ խի՞ չէիք 9-1 կրում, հը՞, ա՛յ պիցցա ուտողներ, ա՛յ թաքնված քոչարյանականներ, ա՛յ գոլեր գողացող մկներ, ա՛յ սրիկա միլիոնատերեր։

Ես եմ սաղ օրը լափշա կախում մարդկանց ականջներից, եկել եք ձեր սպագետտիով սատանի մայլում քյանդրբա՞զ եք խաղում։ Գնացեք ձեր կոռումպացված Բեռլուսկոնիի թեման փակեք, նոր մեզ կրեք, ա՛յ թալանչիներ։ Մարդիկ սոված են, իսկ դուք միլիոններով աշխատավարձ եք ստանում։

«Թավշյա» հեղափոխության մուղամը. 1998–ի ուրվականը. Անդրանիկ Թևանյան

Համ էլ՝ սաղ էդ դատավորն էր մեղավոր, որ ամեն գոլից հետո սուլիչով վնգստում էր ու դաշտի կենտրոնը ցույց տալիս։ Թող իմ սիրելի վնգստացող դատավորները լինեին, կտենայինք, թե ով ում կպարտվեր։

Հիմա անցնեմ մերոնց։

Բա Սերժի վախտ խի՞ չէիք 9–1 պարտվում։

Էս ի՞նչ հակահեղափոխական որջ ա դարձել ֆուտբոլի ազգային հավաքականը։

Մենք ձեզ ֆուտբոլի դաշտերով կփռենք ու դարպասի շտանգեքին կծեփենք։ Մենք ձեզ Ամուլսարով վազացնել կտանք։ Մերսեդեսիս հետևից կստիպենք քարշ գալ ու սամալյոտիս հետևից կապվել։

Խաշմանյանը «սև» ա։ Վանեցյանն էլ։ Հայ ֆուտբոլիստներն էլ։ Իտալացիք էլ։ Սուդյան էլ։

Ժողովո՛ւրդ ջան, չմտածե՛ք, ամեն ինչ լավ ա լինելու։ Կարևորը՝ դուխո՛վ։ Մեկա 2050 թվին մենք ժարիտ ենք անելու աշխարհի ու եվրոպայի դաշտերում, հանդերում և բացատներում։ Եվ մենք դրանից հետո կբուրանք թարմ լավաշի մեջ փաթաթած տաք խորովածի պես…

Զուտ ձևականորեն սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ կոնկրետ մեկի առաջ և հպարտանում եմ ոչ բոլորովդ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА