o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ես Վլադիմիր Գասպարյանին անգամ ձեռքով բարեւած չկամ». Գոռավանի համայնքապետ

19.11.2019 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ես Վլադիմիր Գասպարյանին անգամ ձեռքով բարեւած չկամ». Գոռավանի համայնքապետ

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, իշխանափոխությունից հետո՝ հանրության լայն շրջանակների աչքից մեկուսացած ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրեր առաջ եղել է ՀՀԿ-ական նեղ ու համեստ մի միջավայրում եւ իր թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հետ մասնակցել խաշկերույթի: Ըստ նույն աղբյուրների, խաշկերույթին մասնակցել է նաեւ Գոռավան համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Արսեն Բազիկյանը, որն ասում են, թե հին կապերի մեջ է Վ. Գասպարյանի եւ Ա. Հակոբյանի հետ:

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ, «Իրավունքը» փորձեց մանրամասներ պարզել հենց ԱՐՍԵՆ ԲԱԶԻԿՅԱՆԻՑ:

- Ես նախկին ոստիկանապետին եւ իր թիկնազորի պետին չեմ ճանաչում: Որպես ոստիկանապետ, Վլադիմիր Գասպարյանին հեռուստացույցով եմ տեսել, ուրիշ որեւէ հարաբերություն չի եղել, երբեւէ ոչ էլ հանդիպել եմ: Բացարձակ չեմ ճանաչում:

- Ի վերջո, ի՞նչ խաշկերույթի մասին է խոսքը եւ ովքեր են իրականում մասնակցել:

- Չէ, չէ, այդպիսի բան բացարձակ չի եղել:

- Գոռավանո՞ւմ էլ նման խաշկերույթ չի եղել՝ հայտնի գործիչների մասնակցությամբ:

- Գոռավանում որտե՞ղ պետք է խաշ ուտեին, Գոռավանը գյուղ է:

- Այս դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞ւ նման լուրեր տարածվեցին, ի՞նչ նպատակ էր հետապնդում:

- Չգիտեմ, չեմ կարող ասել: Բայց որ գաղափար չունեմ ու չեմ ճանաչում այդ մարդկանց, այդպես է: Անգամ ձեռքով բարեւած չկամ Վլադիմիր Գասպարյանին:

- Ուր մնաց թե իրենց հետ խա՞շ ուտեիք…

- Այո, այդպես է ստացվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА