o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արայիկ Հարությունյանի կողմից ներքին շանտաժները շարունակակա՞ն են

19.11.2019 12:36 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արայիկ Հարությունյանի կողմից ներքին շանտաժները շարունակակա՞ն են

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողներն, ովքեր արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին չեն մասնակցում, միջանկյալ քննություններին, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսած դասաժամերը չեն ավարտելու համալսարանը։ Ավելի կոնկրետ նույն կուրսում են մնալու։ Մեր աղբյուրի տեղեկություններով Հարությունյանն ասել է՝ լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք լավ կրթությունը որն է։

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

Նախարարն անդրաձարձել է նաև դասախոսներին, նշելով, որ նրանք ևս չեն աշխատում այս օրերին, հետևաբար աշխատավարձ չեն ստանա, կամ կստանան այնքան, ինչքան աշխատել են։ Այս ամենն իրականում սերիալի է վերածվել ՝ շանտաժ վերնագրով, իսկ այս ամենը սերիալի երկրորդ սերիան է։

Հիշեցնենք, որ երեկ նախարար Արայիկ Հարությունյանը գիտնականների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ակադեմիական մի քանի ինստիտուտների տնօրենների հետ ունեցավ հանդիպում։ Մասնագետները ներկայացրել էին իրենց դիրքորոշումները հայագիտական առարկաների ուսուցման անհրաժեշտության վերաբերյալ: Փոխարենն ընդհանուր հայտարարի գալուն, նախարար Հարությունյանը, նորից շանտաժի էր դիմել Ինչպես 2 շաբաթ առաջ, այսօր եւս սպառնացել է Դաշնակցության դեմ քրեական գործերով։ Դեռ 2 շաբաթ առաջ նա հայտարարել էր, որ դիմել է իրավապահներին, եւ «արկղերի մեջ է լցնելու կրթության ոլորտի քրեական գործերն ու ուղարկելու դաշնակցականներին»։ Քիչ անց նա շտապել է հայտարարել, որ խոսքը չի վերաբերում կրթության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանին, այլ ընդհանրապես կրթական համակարգին։ Այսօր եւս նա հայտարարել է, որ քրեական գործերի խնդրով հարցումն արել են։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА