o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զենքի պակաս չի եղել, բոլորը ունեցել են զենք, փամփուշտներ. ԶՈՒ փոխգնդապետը ապրիլյան պատերազմի մասին. Տեսանյութ

19.11.2019 11:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զենքի պակաս չի եղել, բոլորը ունեցել են զենք, փամփուշտներ. ԶՈՒ փոխգնդապետը ապրիլյան պատերազմի մասին. Տեսանյութ

«Նման բան չի եղել, ես չեմ ընդունում այդ խոսակցությունները: Ամեն ստորաբաժանում, ովքեր մարտական դիրքերում են գտնվում` իրենց հաստիքային սպառազինություն են ստանում: Այսինքն իրենք համալրված են այն սպառազինությամբ, որը իրենց հաստիքը ներում է: Այնպես որ զենքի պակաս չի եղել, բոլորը ունեցել զենք, փամփուշտներ` իրենց չափով նախատեսված»,- «Իրավունք TV»-ի տաղավարում պատասխանելով հարցին, արդյոք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զինվորները զենքի, սպառազնիության խնդիրներ ունեցել են, ասաց ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, նկատելով.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Սպիտակում

-Հավատացեք, մենք մաքսիմում քիչ կորուստ ենք ունեցել, իհարկե ցավ եմ ապրում, որովհետեւ անգամ մեկ կորուստը մեզ համար շատ մեծ է: Բայց հակառակորդի կողմից կատարված քայլերի դիմաց` հավատացեք մենք բանակը համարժեք պատասխան է տվել: Իրենք մի քանի անգամ ավել կորուստ են ունեցել: Մեր տղաները արել են հնարավոր եւ անհնարը` կեցցե մեր Հայոց զորեղ բանակը:

Ատավել մանրամասն դիտեք «Իրավունք TV»-ի տեսանյութում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА