o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը չի կատարում սահմանադրական իր պարտականությունը․ «Հրապարակ»

19.11.2019 10:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը չի կատարում սահմանադրական իր պարտականությունը․ «Հրապարակ»

«Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը բոլորովին անտեսել է իր սահմանադրական պարտականությունները։ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնների համալրման բոլոր ժամկետները սպառված են, սակայն Արմեն Սարգսյանը ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակել։ ԲԴԽ-ում այս պահին դատավոր անդամի 2 թափուր տեղ կա։

Իշխանությունների այս հակասահմանադրական գործողությունը՝ հրահրված անդրօվկիանոսյան ուղեվարների կողմից, ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ղեկավարվող քաոսի ստեղծմանը. «Ազգային Միաբանություն» կուսակցություն

Մեկը թափուր է մնացել վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հրաժարականից՝ հուլիսի 19-ից հետո։ Նոր թեկնածու պետք է առաջադրի Դատավորների ընդհանուր ժողովը, որն այս ընթացքում 2 անհաջող փորձ է արել՝ քվորումի բացակայության պատճառով նիստ չի կայացել։ Իսկ մյուս տեղը թափուր է մնացել Սերգեյ Մեղրյանի հրաժարականից հետո՝ հունիսի 14-ից։ Այս տեղը պետք է համալրեն իրավաբան գիտնականներից, եւ թեկնածությունը պետք է ներկայացնի ԱԺ-ն։

Նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն՝ եթե ԱԺ-ն  իր կողմից ընտրվող ԲԴԽ անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում անդամ, հանրապետության նախագահը 15-օրյա ժամկետում նշանակում է ԺՊ։ Այսինքն՝ վերջնաժամկետը նոյեմբերի 4-5-ն էր, ինչը սպառվել է, սակայն նշանակում չկա։

Երեկ մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ նախագահականից, աշխատակազմը շրջագայության մեջ է՝ դեպի Կատար։ Իսկ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց, որ հարցի հասցեատերն ինքը չէ՝ ընդհանուր ժողով հրավիրում են վճռաբեկի նախագահը եւ դատավորների ընդհանուր թվի 2/3-ը»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА