o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մովսես Հակոբյանը կվերանշանակվի․ «Ժամանակ»

19.11.2019 09:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մովսես Հակոբյանը կվերանշանակվի․ «Ժամանակ»

. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի մեջ ամեն ինչ գրված է»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազատման պատճառներին:

Ինչպես է կառավարությունը որոշել կանխարգելել և բացահայտել խոշտանգումների դեպքերը ոստիկանությունում. «Ժամանակ»

Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական» է գնահատում իր ազատման որոշումը, նա նշեց, որ որեւէ լարվածություն, որեւէ տարաձայնություն այդ ազատմանը չի նախորդել: Մեզ հետ զրույցում Հակոբյանը նաեւ չբացառեց, որ կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր է վերանշանակվի:

Նշենք, որ ըստ նախնական խոսակցությունների՝ ռազմական տեսուչի ինստիտուտը լուծարվելու է: Այդ կառույցը ձեւավորվելու է ՊՆ-ի կազմում՝ իբրեւ ռազմական վերահսկողական ծառայություն:

Մովսես Հակոբյանը եւ նրա տեղակալները նշանակվելու են այդ կառույցում»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА