КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 06. 12. 2019 : :
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
#Երևան_բյուջե_2020
Ես ձեր տուրիզմը զարգացնող ջանին մեռնեմ...փաստորեն 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 14մլն. դրամ հատկացնել հասարակական զուգարանների պահպանման և վերանորոգման համար, որից մասնավորապես՝ 9 մլն. դրամ այդ զուգարանների պահմանման և 5 մլն. դրամ՝ երկու նոր զուգարան Արաբկիր վարչական համայնքում կառուցելու համար:
Իսկ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 148մլն. հատկացնել ներդրումային ծրագրերին, որից 18մլն. նախատեսվում է ներդրումային ծրագրերի վերաբերյալ տարատեսակ տեղեկատվական բրոշուրների, բուկլետների, կատալոգների տպագրության համար:
Այսինքն՝ ստացվում է այնպես, որ նոր զուգարաններ կառուցելու համար 5 մլն. դրամ ենք տրամադրում, իսկ բուկլետների համար՝ 18 մլն. դրամ: Տղերք, ախր սենց տուրիզմ չեք կարող զարգացնել: