o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հային սեփական երկրից վտարելը խայտառակություն եմ համարում. Անդրանիկ Հովհաննիսյան

18.11.2019 16:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Հային  սեփական  երկրից վտարելը խայտառակություն եմ համարում. Անդրանիկ Հովհաննիսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից  գործող «Օրբելի» կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆը,  ում ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 16-ին  սահմանապահները վերցրել են կացության վկայականը եւ առանց մեկնաբանությունների արտաքսել երկրից, մեկնաբանել է իր հետ կատարվածը. 
- Առայժմ չեմ կարող հստակ գնահատական տալ այս ամենին, որովհետև դեռ պարզ չէ կատարվածի պատճառը։ Ամեն դեպքում չէի կարող չբարձրաձայնել խնդրի մասին, քանի որ հային առանց հստակ հիմնավորման սեփական Հայրենիք մուտք գործել թույլ չտալը և երկրից վտարելը խայտառակություն եմ համարում։ 
- ՈրևԷ վարկած ունեք՝ ինչու՞ վերցրին կացության քարտը: 
- Չունեմ որևէ վարկած։ Տվյալ կացության քարտով շատ անգամներ մեկնել եմ երկրից և առանց որևէ խոչընդոտի հետ վերադարձել Հայաստան։ Բացի այդ ՕՎԻՐ-ի աշխատակիցը հաստատեց, որ կացության քարտի հետ ամեն ինչ կարգին է, և քարտս առգրավելու պատճառ չկա։ Սակայն օդանավակայանի աշխատակիցը հաշվի չառավ այդ հանգամանքը և վերցրեց քարտը՝ փոխարենը տալով տեղեկանք։ 
- Արդյո՞ք կցանկանաք և պատրաստվում եք հետ վերադառնալ: 
- Ես իմ նախկին մեկնաբանություններում արդեն նշել եմ, որ կանեմ հնարավոր ամեն ինչ իրավիճակը պարզելու և Հայրենիք վերադառնալու համար։
Հ.Գ. Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին  Անդրանիկ Հովհաննիսյանը գործուղվել էի Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը։  
Նոյեմբերի 16-ն ՀՀ վերադառնալիս Զվարթնոց օդանավակայանում նրան արգելեցին մուտք գործել Հայաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Մեր տվյալներով Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը նոտա է ներկայացրել  ՀՀ ԱԳՆ:

Սեփ. լրատվություն
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА