o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը. Ահարոն Ադիբեկյան

18.11.2019 16:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանը հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը. Ահարոն Ադիբեկյան

Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության հանրային կարծիքի ալիքի վրա, վերջին հարցման արդյունքում պարզ դարձավ, որ նա հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը, իսկ ընտրողների 60 տոկոսը չի արձագանքել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այսօր Iravunk.com-ի հետ զրույցում այս մասին նշեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

«Լսվելու է ոչ թե ՀՅԴ-ի, այլ նրա ազդեցությունն անտեսող իշխանությունների հեռացող «գնացքի անիվների տրոփյունը»

Նրա խոսքով՝ եթե հիմա լինեն խորհրդարանական ընտրություններ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իշխանավորներից կխլի ևս 5% ձայն։ «Քանի որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց նաև մի շարք հեղինակավոր պաշտոնյաների դա ևս իր հետքը կթողնի։ Որոշ հանգամանքներ հաշվի առնելով պետք է ասել, որ սոցիալական բազան հեղհեղուկ է և անկայուն, հետևաբար հաջորդ ընտրությունների դեպքում շատ բաներ դեռ պարզ չեն։ Իմ աշխատանքն այն է, որ նայեմ ում ոտքի վրա է կոխրճվել և ում է կոնֆետ բաժանել, նշեմ նաև, որ օրինականությունը զոհաբերություն է պահանջում, ինչին մեր ժողովուրդը պատրաստ չէ։ Շատերը կերազեն վերադառնալ հին համակարգին։ Այսօր չկա ռեալ մրցակից»:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА