o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

6-րդ վարչությունը ստուգում է իրականացնում Ավինյանի խորհրդականի անվան հետ կապվող ընկերությունում

18.11.2019 15:23 ՔՐԵԱԿԱՆ
6-րդ վարչությունը ստուգում է իրականացնում Ավինյանի խորհրդականի անվան հետ կապվող ընկերությունում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) ստուգում է տեղեկությունները, համաձայն որոնց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի անվան հետ կապվող ընկերությունը պատվերներ է ստացել մասնավոր ընկերություններից։

Ոստիկանությունը՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի մասին

Այս մասին խոսել էր Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ նշելով, որ Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։

Այսօր «Ազատության» հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ իր խորհրդականի եղբոր անունով գրանցված բիզնեսում խոշոր նախագծեր են իրականացվում, փոխվարչապետ Ավինյանը պատասխանեց. - «Կարծում եմ՝ մեր երկրում բոլորն իրավունք ունեն հայտարարություն անել և ազատ են այդ հայտարարության մեջ, համապատասխան մարմիններն իրականացնում են ստուգում տվյալ տեղեկատվության, բայց նաև խիստ կասկածում եմ, որ այն, ինչ պարոն Պետրոսյանը հայտարարում է, իրականությանը համապատասխանում է»։

Տիգրան Ավինյանն ասաց նաև, որ չի հասկանում, թե ինչ նկատի ունի նախկին պաշտոնյան, երբ ասում է «կոռումպացվածության հասնող թայֆայականություն»։

Ճշտող հարցին՝ Ավետիք Էլոյանը հետաքննության ներքո՞ է, նա պատասխանեց, որ որքան ինքն է տեղյակ, 6-րդ վարչությունը ստուգում է իրականացնում կոնկրետ հենց այդ ընկերության մոտ, իսկ Էլոյանը պատրաստվում է դատարան դիմել Պետրոսյանի հայտարարության հետ կապված։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ավինյանն ինքը դերակատարում ունեցել է, որ այդ ընկերությունը նման պատվերներ ստանա, փոխվարչապետը շեշտեց. - «Ես որևէ դերակատարում որևէ ընկերության պատվերներ ստանալու հետ կապված չեմ ունեցել»։

Նա հավելեց, որ եթե կա շահերի բախում, ապա օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկվեն։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА