КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 06. 12. 2019 : :
Աֆղանստանում իշխանություններին է հանձնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 225 անդամ: Այս մասին հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աֆղանստանի անվտանգության ուժերն Աչինի շրջանում ռազմական գործողություններ են սկսել գրոհայինների դեմ:
Զինյալների հետ հանձնվել է նաև շուրջ 400 կին և երեխա:
Ըստ տեղի իշխանությունների՝ «Իսլամական պետության» անդամների մեծ մասը Պակիստանից է և այլ օտար երկրներից: