o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոչ միայն որակյալ, այլև հավասարապես հասանելի ու մատչելի կրթություն բոլոր երեխաների համար. այս սկզբունքով է աշխատում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը

18.11.2019 12:54 ԹԵՄԱ
Ոչ միայն որակյալ, այլև հավասարապես հասանելի ու մատչելի կրթություն բոլոր երեխաների համար. այս սկզբունքով է աշխատում  «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը

Կազմակերպությունն ի սկզբանե աշխատել ու աշխատում է կրթության ոլորտում՝ նախադպրոցական, դպրոցական, բուհական, զբաղվում է ծնողների, ընտանիքների,  ուսուցիչների, մանկավարժների և ոլորտի այլ մասնագետների վերապատրաստումներով, հրատարակում է մանկավարժական ու մանկական գրականություն՝ երեխաների հետ աշխատող մասնագետների համար։  Հիմնադրամի իրագործած ծրագրերն առաջարկումևկիրառումեներեխայակենտրոնկրթականտեխնոլոգիաներևռազմավարություններ, ուսուցմանանհատականևսովորողակենտրոնմոտեցումներ։ Կազմակերպությունն իր հիմնական առաքելությունն այսպես է ձևակերպում. «Նպաստել Հայաստանում բաց, ժողովրդավարական հասարակության կայացմանը, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա իր ողջ ներուժը դրսևորելու հնարավորություն»։

ՀՀ նախագահի տիկինը նշանակվեց Հայաստանում երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան

«Քայլառքայլ»-ի՝վաղ տարիքի երեխաների խնամքին, դաստաիրակությանն ու կրթությանը մի տված կրթական ծրագրերն աջակցում են Հայաստանին ախադպրոցական և տարրական կրթության ոլորտի բարեփոխումներինԾրագիրն իրագործվում է Հայաստանի ամբողջ    տարածքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հեռավոր մարզերին և հասարակության առավել անապահով խավերին, օգնում է ստեղծելու կրթության հավասար հնարավորություններ բնակչության խոցելի խավերի և հատուկ կարիքներով երեխաների համար: «Քայլառքայլը» խիստ կարևորում է և մեծ տեղ է հատկացնում երեխաների ուսուցման և դաստիարակության գործընթացին ընտանիքներիհամայնքների մասնակցությանը։

«Վաղմանկությանկրթությանխնդիրները»

«Քայլ առ քայլը» հոգում է նաև այն մասին, որ մանկավարժներին, ծնողներին, կրթության մասնագետներին և վաղ մանկության զարգացման ոլորտում ներգրավված այլ մարդկանց ու կազմակերպություններին հասանելի լինեն նաև այս ոլորտում միջազգային լավագույն փորձը, գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները, ինչը կօգնի առավել զարգացնելու և արդյունավետ դարձնելու մեր աշխատանքը։

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

«Քայառքայլի» նոր ծրագիրը նրա տակ ունի Հայաստանում ներկայացնել «Վաղ մանկության կրթության խնդիրները» միջազգային ամսագիրը, որ հրատարակվում է «ԲեռնարվանԼիր» հիմնադրամի կողմից։ Սա վաղ մանկության զարգացման խնդիրներին նվիրված ամսագիր է, որի նպատակն է նպաստել վաղ տարիքի երեխաների առողջության, զարգացման, կրթության ու դաստիարակության հիմնախնդիրների լուծմանը, տեղեկացնել այդ ոլորտի լավագույն փորձի մասին և ոգեշնչել ու նպաստել դրանց տարածմանը։

Ծրագրի շրջանակներում հայերեն են թարգմանվել ամսագրի մի քանի հրապարակումները և նախաձեռնվել են դրանց քննարկումները վաղմանկության զարգացման հարցերով շահագրգիռ լսարանների հետ. ուսանողներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, ոլորտով հետաքրքրված այլ անձինք։

«Բողոքի հասցեատերը ճիշտ է ընտրված». Խոսրով Հարությունյան

Քննարկման համար ներկայացվել են աշխարհի տարբեր ծայրերում այս ոլորտում աշխատանքի հետաքրքիր փորձի օրինակներ, որոնց նման տարբերակներ հետագայում հնարավոր կլինի իրականացնել նաև Հայաստանում։

Չինաստան. վաղմանկության զարգացմանն ուղղված համայնքային ծրագիր

Այսծրագիրն իրականացվել է Չինաստանի գյուղական և հեռավոր բնակավայրերում մինչև 3 տարեկան երեխաների համար: Երեխաներիզարգացման նպատակով կրթական ծրագրերը ամենուր ներդրվում են հիմնականում նախակրթարաններում, մանկապարտեզներում ու դպրոցներում 3 տարեկանիցսկսած: Իսկ մինչև 3 տարեկանների համակարգային զարգացմանն ուղղված ծրագրեր հիմնականում չեն գործում հատկապես գյուղական համայնքներում: Քաղաքային բնակավայրերում գործողվաղ մանկության զարգացման մասնավոր կենտրոնների ծառայություններն էլ աղքատ կամ գաղթական բնակչության համար հաճախ մատչելի չեն ֆինանսական առումով: Նման կենտրոններում երեխաների խնամքն ու վաղ զարգացումը խթանելու համար տարիքին համապատասխան նյութերը սովորաբար բավարար չեն լինում, իսկ խնամատարները լինում են ցածր որակավորմամբ, բավարար վերապատրաստումներ չանցած և երեխայի զարգացման վերաբերյալ մակերեսային պատկերացում ունեցող ու երեխայի զարգացման կարևոր այդ շրջանը բաց է մնում:  Մինչդեռ այդ տարիքում ստացած գիտելիքներն ավելի օգտակար են երեխայի հետագա կրթական հաջողությունների համար:

«Ուսանողների պահանջն արդարացի է եւ տեղին». Ռեֆորմիստների կուսակցություն

Ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է Չինաստանում: 2013 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Կանանց համաչինական ֆեդերացիայի հետ, այն իրականացրել է Չինաստանի վեց նահանգների 146 համայնքներում խոցելի խավերի մինչև 3 տարեկան երեխաների համար:

Երեխաների դաստիարակությանը և խնամքին ուղղված ինտեգրված մոտեցումը լավ է ընդունվել համայնքներում թե՛ ծնողների և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչի մասին վկայում են նման ծառայությունների մատուցման ինտեգրումը բարելավելու և ծրագիրը շարունակելու հարցում համագործակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Փորձնական ծրագրի հաջողված արդյունքների հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը և նրա պետական գործընկերները պայմանավորվել են համատեղ աշխատել շահառուների հետ անմիջականորեն շփվող վաղ մանկության զարգացման աշխատուժի ստեղծման և ողջ երկրում այս մոդելի տարածման ուղղությամբ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

«Պատասխանատու, ներգրավվածևսիրող հայրեր»

Աշխարհի շատ երկրներում դեռ կաայնկարծրատիպը, որ երեխաների խնամքն ու դաստիարակությունը միայն մայրերի գործն է: Ու հայրերի ներգրավվածությունը երեխաների խնամքի գործում սովորաբար փոքր տոկոս է կազմում:

«Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր» ծրագիրը հայրերին հասցեագրվածմ են թորական նախաձեռնություն է, որն առաջինան գամ փորձարկվել է Հյուսիսային Ուգանդայում:

Ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվել մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող տղամարդկանց հետ, որոնք առաջին անգամ են հայրդարձել: Հայրնում այրը ընտրում են համայնքում հարգանք վայելող մարդկանց, որոնք վերապատրաստվում են, որպեսզի մենթորական օժանդակություն ցուցաբերեն երիտասարդ հայրերին:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Հայրերը սովորաբար զբաղված են աշխատանքով, ապահովում են ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը, սակայն մասնակցություն երեխաների դաստիարակության ու խնամքի մեջ գրեթե չեն ունենում, կամ մասնակցում են միայն որպես պատժող, խիստ մեկը, ում կերպարով մայրը սաստում է երեխաներին:

Այնինչ մանկական հոգեբանները վստահեցնում են, որ այն երեխաները, ում հայրերը ակտիվ մասնակցությունն ունեն նրանց առօրյա կյանքում, սոցիալապես ավելի լավ են զարգանում ու ավելի հաջողակ լինում:   Այդ են փաստում նաև այլերկրներում «Պատասխանատու, ներգրավվածևսիրող հայրեր» ու «Ծրագիր P» ծրագրերի արդյունքներն ու հետազոտությունները, որոնք  ցույց են տալիս, թե ինչ հսկայական տարբերություն է լինում երեխայի զարգացման մեջ, երբ հայրեր ըներգրավվում են նրա խնամքի գործում:

Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

«Սեզամիփողոց» հաղորդաշար

«Սեզամի փողոց» հաղորդաշարը ստեղծվել է 1969 թ. անբարենպաստ պայմաններում ապրող նախադպրոցական տարիքի երեխաներին գրել, կարդալ սովորեցնելու և դպրոցին նախապատրաստելու նպատակով: Բայց ժամանակի ընթացքում այն ընդլայնել էթե՛ իր լսարանը տարիքային  ու աշխարհագրականառումով, թե՛ թեմաներն ու ընդգրկումը: Սամինչև 12 տարեկան երեխաներին խաղային ֆորմատով ներկայացնում է ոչ միայն գիտելիքներ, այլ նաև ժամանակակից հասարակության արժեքներն ու նորմերը, երեխաների մեջ դաստիարակում ինքնահարգանք, լավատեսություն, կենսականա կտիվ դիրքորոշում, և խթանում հետաքրքրասիրությունը:

Նոր սպանդանոցներ կկառուցվեն հանրապետության բոլոր մարզերում

Հաղորդումն այնպիսի հաջողություն ունեցավ, որ սկսեց ցուցադրվել տարբեր երկրներում: Այնպիսի երկրներ, ինչպիսիքեն Բրազիլիան, Գերմանիան և Մեքսիկան, նույնպես ցանկացան իրենց երեխաների համար օգտագործել ուսուցման և զվարճանքի համատեղման այս նորարարական մոտեցումը: Յուրաքանչյուր նոր երկրում հաղորդաշարի վրա աշխատում են տեղացի հոգեբաններ ու մանկավարժներ՝ստեղծում «Սեզամի փողոցի» լիովին տեղայնացված տարբերակներ. բովանդակությունը հարմարեցվում է տվյալ տարածքի լեզվին և մշակույթին, ընտրվումեն նոր այնպիսի կերպարներ ու պատմություններ, որոնք հասկանալի կլինեն տեղացի երեխաներին:

Օտարերկրացիները միայն Հայաստանում մեքենան վարելու դեպքում պետք է ունենան բնակության փաստաթուղթ

Միջազգային համատեղ արտադրանքը պահպանում է «Սեզամի փողոցի» մոդելը և հիմնականկրթական նպատակները, բայ ցյուրաքանչյուր երկրի համար ստեղծվում է ուսումնական հատուկ ծրագիր՝ հարմարեցնելով տվյալ երկրի երեխաների առանձնահատուկ կարիքներին: Այսօր արդեն այն հասանելի է 150 երկրների երեխաների, ովքեր այդ դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր սոցիալ-հուզական հմտություններ են ձեռքբերում: «Սեզամի փողոցը» դարձել է աշխարհի ոչ պաշտոնական ամենամեծ մանկավարժը:

Ամբողջական հոդվածները ՝

Քաղաքապետը երկրորդ օրն է՝ չի բարեհաճում հանդիպել երեխաների հետ իրենց աշխատավարձին սպասող մայրերին

http://www.sbsbf.am/am/%D5%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА