o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ահազանգ և բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. հային զրկել են Հայաստան մուտք գործել

18.11.2019 11:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ահազանգ և բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. հային զրկել են Հայաստան մուտք գործել

Բաց նամակ ՀՀ վարչապետ պ-ն Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացի Սուսաննա Առաքելյանից:

Սարսափով տեղեկացա, որ Ձեր կողմից հռչակված Նոր Հայաստանում հայերին զրկում են մուտքի իրավունքից։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ամուսինս՝ Յուրիկ Անդրանիկի Հովհաննիսյանը՝ Ղազախստանի քաղաքացի։ 1998թ.-ից ապրում ենք Ղազախստանում ամուսնուս և որդիներիս հետ։ Ես, իմիջիայլոց, Ղազախստանի Հանրապետության Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական համայնքի փոխտնօրենն եմ և Ղազախստանի հանրապետության բոլոր մարզերի հայոց լեզու ուսուցանող ուսուցիչների մեթոդիստը, միաժամանակ դասավանդում եմ Պավլոդար քաղաքի Ազգային Վերածննդի դպրոցում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն, նպաստելով հայապահպանության գործին սփյուռքում, որի համար բազմիցս արժանացել եմ տարբեր խրախուսական պատվոգրերի։

​​​​​​​Այսօր տեղի կունենա մեծ հանրահավաք-երթ՝ «Հանուն հավատի, ընտանիքի, հայրենիքի»

Ավագ որդիս՝ Անդրանիկ Յուրիկի Հովհաննիսյանը 2011թ.-ից ապրում և սովորում է Հայաստանում։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

Այժմ սովորում է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Միաժամանակ աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր Օրբելի կենտրոնում՝ որպես փորձագետ։

Հայ-ռուսական համալսարանի և Օրբելի կենտրոնի կողմից մեկ շաբաթ առաջ գործուղվել էր Տաջիկստան՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի պետություններին նվիրված միջազգային գիտաժողովին։ Նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում որդուս արգելել են մուտք գործել ՀՀ՝ առանց որևէ բացատրության։ 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսել են Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկացնեմ, որ որդիս շատ հայրենասեր է ու պատրաստ է իր ողջ իմացությամբ օգնել Հայաստանին ու Արցախին։

Եզրակացությունը կարող է մեկը լինել. կներեք արտահայտությանս, բայց կարծեք աշխարհի քաղաքական քարտեզի վրա, Ադրբեջանից բացի, հայտնվել է ևս մեկ երկիր՝ Նոր Հայաստանը, որն արգելում է հայրենասեր հայերի մուտքը Հայաստան։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, Ձեզանից պահանջում եմ պատասխան, ինչո՞ւ են ավագ որդուս արգելել մուտք գործել Նոր Հայաստան։ Թե՞ Նոր Հայաստանը այլևս հայրենասեր հայերի հայրենիքը չէ ։

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ շատ շուտով Հայաստան եմ այցելելու։ Հուսով եմ, որ իմ մուտքը ՀՀ ևս արգելափակված չէ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА