o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որդիս առողջական խնդիրներ ունի, անպայման պետք է նրա կողքին լինեի. Ռոման Բերեզովսկի

18.11.2019 12:51 ՍՊՈՐՏ
Որդիս առողջական խնդիրներ ունի, անպայման պետք է նրա կողքին լինեի. Ռոման Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ով չկարողացավ թիմի հետ մեկնել Իտալիա անձնական խնդիրների պատճառով, ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով պարզաբանել է իրավիճակը և հաջողություն մաղթել հավաքականին առաջիկա խաղում:

Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Ռոման Վլասովին

«Հունաստանի հավաքականի հետ խաղից հետո ստիպված եղա շտապ կերպով մեկնել Ռուսաստան. որդիս առողջական որոշակի խնդիրներ ունի, և ես անպայման պետք է նրա կողքին լինեի: Հենց այդ պատճառով չկարողացա հավաքականի հետ մեկնել Իտալիա, ինչի համար շատ ցավում եմ: Այդուհանդերձ, վերջին օրերին բազմաթիվ զանգեր և նամակներ ստացա, մեկնաբանություններ կարդացի, որոնցում նշվում էր, թե իմ՝ հավաքականի հետ չմեկնելու պատճառը նոր մարզչական շտաբի հետ որոշակի անհամաձայնությունը կամ կոնֆլիկտն է: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ ինչպես անձնական, այնպես էլ գործնական շատ լավ հարաբերությունների մեջ եմ Աբրահամ Խաշմանյանի և մարզչական շտաբի մյուս անդամների հետ: Ինձ շատ է դուր գալիս Աբրահամ Խաշմանյանի աշխատելաոճը: Հետագայում ևս մեծ սիրով կաշխատեմ ազգային հավաքականի մարզչական շտաբում: Ափսոսում եմ, որ այժմ տղաների կողքին չեմ և հաջողություն եմ մաղթում Իտալիայի հավաքականի հետ խաղում»,-ասել է Բերեզովսկին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА