o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն առաջարկում է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրեր ներկայացնելու ցանկը

18.11.2019 11:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն առաջարկում է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրեր ներկայացնելու ցանկը

Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը կարծում է, որ կոռուպցիայի կանխարգելման համար պետք է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրերը ներկայացնելու ցանկը:

Բեխաբարը

Ըստ թեկնածուի՝ որոշ դեպքերում հայտարարագիր պետք է ներկայացվեն, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամների կողմից, այլև՝ փոխկապակցված անձանց:

«Իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ միայն ընտանիքի անդամները չեն, որ ունեն հայտարարագրելու բան: Ունենք պրակտիկա, երբ տարբեր միջոցներ գրանցվում են ընտանիքից դուրս մարդկանց անուններով: Շատ կարևոր է բացահայտել, թե ովքեր են այդ անձինք: Միևնույն ժամանակ դա չի կարող լինել հստակ կարգավորմամբ և չի կարող լինել բոլորին վերաբերող կարգ, բայց առանձին դեպքերում գուցե կարիք լինի, որ հայտարարագիր ներկայացնեն անձինք, ովքեր չեն հանդիսանում ընտանիքի անդամներ», - խորհրդարանում ասաց Ալեքսանյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի ժամանակ:

Նշենք, որ հանձնաժողովի մեկական թեկնածու են առաջարկել կառավարությունը, ԱԺ 3 խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА