o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տրեյլերներով ներմուծվող մեքենաները այսօրվանից մաքսազերծվում են Գյումրիում

18.11.2019 11:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տրեյլերներով ներմուծվող մեքենաները այսօրվանից մաքսազերծվում են Գյումրիում

Նոյեմբերի վերջ-դեկտեմբերի սկիզբ ՊԵԿ-ը մտադիր է հայտարարել, որ այն մեքենաները, որոնք կներմուծվեն Վրաստանից, մաքսազերծում կանցնեն հենց Գյումրիի ավտոմաքսատանը։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից

Նա բացատրեց, որ մինչ այս այնտեղ են սկսել մաքսազերծել այն մեքենաները, որոնք ինքնուրույն են գալիս Գյումրի՝ սեփական ընթացքով։ Իսկ այսօրվանից, ըստ Անանյանի, նույն կերպ Գյումրիում մաքսազերծվելու են նաև տրեյլերներով բերվող մեքենաները։ Առաջիկայում էլ նույն բախտին կարժանանան բեռնարկղերով (փակ կոնտեյներներով) Հայաստան ներմուծվող մեքենաները։

Իսկ Նորագավթի ավտոմաքսատունը, ըստ Անանյանի, կաշխատի մինչև տարեվերջ՝ Երևանում կուտակված մեքենաները մաքսազերծելու համար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА