o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիլարի Քլինթոնին տեղափոխող ինքնաթիռը ծխի պատճառով վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան

18.11.2019 19:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հիլարի Քլինթոնին տեղափոխող ինքնաթիռը ծխի պատճառով վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան

Ամերիկյան American Airlines ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան՝ ծխի պատճառով: Դեպքի պահին ինքնաթիռում է եղել նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

«Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը

Լա Գուարդիյա օդանավակայանից ինքնաթիռը պետք է թռչեր Վաշինգտոն: Այն ժամանակ, երբ օդանավն արդեն տասնյակ մետրեր հեռու է գտնվել օդանավակայանից, ցամաքային ծառայությունների աշխատակիցները ծուխ են նկատել, հետո գետնին նկատել են ինքնաթիռին պատկանող մասեր: Այնուհետև օդաչուները հաղորդել են դիսպետչերներին, որ ինքնաթիռում ցնցումներ են զգում:

Մի քանի րոպե անց ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան: Ուղևորներին հրահանգվել է մեկ այլ ինքնաթիռ նստել:

Ավելի վաղ՝ նոյեմբերին, Տեխաս նահանգի Սան Անտոնիո օդանավակայանում իրար են բախվել 2 Cessna Citation բիզնես-ինքնաթիռներ: Օդանավակայանում կայանված ինքնաթիռներից մեկին է բախվել մեկ այլ օդանավ, որը պատահմամբ առաջ է շարժվել: Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА