o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հռոմի պապը 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել (տեսանյութ)

18.11.2019 18:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հռոմի պապը 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել (տեսանյութ)

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել, որից առաջ Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել Կարիքավորների համաշխարհային օրվա առթիվ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ադրբեջանը չի գնա մեծածավալ պատերազմի, քանի որ իր համար դա ձեռնտու չէ. Արա Պապյան

Շուրջ 150 կլոր սեղան է դրվել մեծ սրահում, որտեղ կաթոլիկների հովվապետը ձմեռային ամիսներին հանդիպումներ է անցկացնում հավատացյալների հետ։

Ընթրիքից առաջ Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին և Աստծուն խնդրել օրհնել նրանց և նրանց ընտանքիներին։

Ընթրիքի ճաշացանկը ներառել է լազանյա ճաշատեսակը, սնկի սոուսի մեջ պատրաստված հավ և կարտոֆիլ, աղանդեր, միրգ և էսպրեսո տեսակի սուրճ։

Հռոմի այլ շրջաններում ևս ընթրիք է կազմակերպվել շուրջ 1500 կարիքավորի համար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА