o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

17.11.2019 21:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից  գործող «Օրբելի» կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները վերցրել են կացության վկայականը եւ արտաքսել երկրից:

Շուշան Պետրոսյանը մրցանակի արժանացավ՝ հայ երգարվեստում ներդրած ավանդի համար (Տեսանյութ)

Այս մասին Ա. Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում. «Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էի Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը։ Մեկնելիս օդանավակայանի աշխատակիցը ինձնից վերցրեց կացության քարտս՝ պատճառաբանելով թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

Նոյեմբերի 16-ն ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն։

Նիկոլն անառակ որդու տիպար է. Կարեն Վրթանեսյան

Բարեկամներս, ընկերներս և բոլոր ծանոթներս ինձ ճանաչում են որպես Հայրենասեր մարդու, ով երկար տարիներ ճակատագրի բերումով ստիպված է եղել ապրել Հայրենիքից հեռու, բայց այնուամենայնիվ որոշել է, որ պարտավոր է վերադառնալ Հայաստան, ապրել և ստեղծագործել իր հայրենի հողում՝ նպաստելով Հայոց պետականության զարգացմանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Սպիտակում

Կյանքիս առնվազն վերջին 8 տարին նվիրել եմ այդ նպատակին:

2016թ. գերազանցությամբ ավարտել եմ Հայ-Ռուսական համալսարանի «Արտասահմանյան տարածաշրջանագիտություն» բաժինը՝ ստանալով չինագետի բակալավրի աստիճան։

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

2018թ.գերազանցությամբ ավարտել եմ նույն համալսարանի «Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության» բաժինը՝ ստանալով միջազգայնագետի մագիստրոսի աստիճան։

Ուսման ընթացքում պատիվ եմ ունեցել ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային գիտաժողովներում և մրցույթներում՝ Ռուսաստանում, Բուլղարիայում, Ղազախստանում, Վրաստանում և մի շարք այլ պետություններում։ 2014թ ճանաչվել եմ Հայ-Ռուսական համալսարանի լավագույն ուսանող, 2017թ-ին՝ Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող։ Ավելի քան 80 գիտական հոդվածների հեղինակ եմ։

ԿՈՉ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ` ՄԱՍՆԱԿՑԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆ` ԱՆԳԱՄ 10-20 ԴՐԱՄՈՎ

Ներկայումս հայցորդի կարգավիճակով սովորում եմ Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքական գիտություններ և տարածաշրջանագիտություն» բաժնում։

2019թհունվարից աշխատում եմ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնում՝ որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետ։

​​​​​​​«Հարուցված գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը». Աշոտյան

Վերջաբանի փոխարեն. Երևանից Մոսկվա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռի պատուհանից դուրս նայելով զմայլվում էի Հայոց աշխարհի լեռների վրա իջնող լուսաբացով՝ միաժամանակ վերհիշելով այն բացասական զգացմունքները, որոնք տպավորվել էին իմ հիշողության մեջ դեռ 20 տարի առաջվանից՝ երբ ընտանիքով տեղափոխվում էինք Ղազախստան։ Տարբերությունն այն է, որ առաջին անգամ ես երկրից մեկնում էի ծնողներիս որոշմամբ, իսկ այս անգամ ինձ ստիպողաբար վտարեցին իմ Հայրենիքից։

Փաշինյան, հերիք է ծամածռություններով զբաղվես, պատասխանիր ամենակարևոր հարցին՝ ինչի՞ շուրջ ես բանակցել Բրատիսլավայում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ցավով եմ նշում, որ եթե Հայաստանյան իշխանությունների կողմից համապատասխան /ոչ էմոցիոնալ/ արձագանք և լուծում չտրվի այս խնդրին, ապա կարող եմ եզրակացնել, որ տեղի ունեցածը նախապես ծրագրավորված գործողություն էր, որն ուղղված է հայրենիքն իսկապես սիրող հայերին երկրից վտարելու՝ փոխարենը անհայտ ծագում ու կողմնորոշում ունեցողներով երկիրը լցնելու նպատակին։ Մի՞թե Նոր Հայաստանը միտված է դառնալ Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որի մուտքը փակ է հայրենասեր հայի համար։ Հուսով եմ, որ պատկան մարմինները կկարողանան համապատասխան լուծում տալ այս խնդրին՝ հակառակ դեպքում այսուհետ նրանց կողմից հնչեցրած ցանկացած միտք կարող է դիտվել որպես դավադրություն՝ ուղղված Հայ ժողովրդի և Հայոց պետականության դեմ։

«Լսվելու է ոչ թե ՀՅԴ-ի, այլ նրա ազդեցությունն անտեսող իշխանությունների հեռացող «գնացքի անիվների տրոփյունը»

Թո՛ղ որևէ մեկը չմտածի, որ այս պատմությունից հետո Հայրենիքիս հանդեպ ջերմ և դրական զգացմունքներիցս անգամ մի կաթիլ կպակասի։ Ավելին, ես պարտավոր եմ անցնել այս դժվարությունները և վերադառնալ իմ Հայրենիք։ Փա՜ռք Հայաստանին և Հայ ազգին»։

Նիկոլը պետք է օգնի Ալիևին հաղթահարել այն վախը, ըստ որի նրա պլանները կարող են հօդս ցնդել. Տիգրան Վարդանյան

Որպես հետգրություն՝ Ա. Հովհաննիսյանը հավելել է. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չմնացին և այս հարցում իրենց աջակցությունը հայտնեցին ինձ»:

Ի դեպ, Անդրանիկ Հովհաննիսյանի մայրը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Քննարկվելու է Արցախի հարցի լուծման տերպետրոսյանական տխրահռչակ փուլային տարբերակը»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА