o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոնկոնգում շարունակվում են բախումները. ցուցարարները ոստիկանի են նետահարել

17.11.2019 19:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հոնկոնգում շարունակվում են բախումները. ցուցարարները ոստիկանի են նետահարել

Հոնկոնգում ոստիկանության սպային նետահարել են կիրակի տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ժամանակ: Ինչպես փոխանցում է CNN-ը, միջադեպը տեղի է ունեցել համալսարանական մասնաշենքի մոտ:

Հոնկոնգում իրավիճակը կրկին լարված է բողոքի ցույցերի մեկնարկից ամիսներ անց: Հարյուրավոր ցուցարարներ աղյուսներով, ինքնաշեն պայթուցիկներով դուրս են եկել փողոցներ, բախումներ են տեղի ունենում ոստիկանության աշխատակիցների հետ:

Իրավապահ մարմինները ցուցարարների հարձակումներին պատասխանել են արցունքաբեր գազի կիրառմամբ: Անկարգությունները չեն դադարում մի քանի օր շարունակ: Փողոց դուրս եկած մարդիկ նետ ու աղեղ են օգտագործում ոստիկանների դեմ, ինչի հետևանքով ոստիկանության ներկայացուցիչը վիրավորվել է ոտքից:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի ցույցերը չեն դադարում մի քանի ամիս շարունակ։ Բողոքի ցույցերի պատճառ է դարձել քաղաքի իշխանությունների՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ սահմանելու որոշումը։ Փոփոխությունները թույլատրում են հանցագործության մեջ կասկածվողներին Հոնկոնգից արտահանձնել այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանի մայրցամաքային հատված։

Թրամփը Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման դեմ օրենք է ստորագրել

 


 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА