o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

17.11.2019 14:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

«Մենք ամեն կերպ խոսում ենք Հայաստանում քաղաքական բազմակարծության մասին, հատկապես այս ժամանակահատվածում, երբ որ գործող իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում ռեպրեսիվ պետական ապարատով, քարոզչական ապարատով ճնշել ցանկացած այլախոհություն, - MegaNews.am-ի հետ զրուցելով «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հմաժողովի մասին, ասաց ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ: - Ատելության, անհանդուրժողականության այն մակարդակը, որն այսօր կա Հայաստանի քաղաքական և լրատվական դաշտում աննախադեպ է և ակնհայտ է, որ այս ամեն ինչի քավորը հենց Նիկոլ Փաշինյանն է: Նիկոլ Փաշինյանն իր բառապաշարով, իր մտածելակերպով, ասֆալտներին ֆռելով և պատերին ծեփելով, երկիր՝ այն էլ ժողովրդավար երկիր չի կառուցի: «Վերնատան» գոյությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կարծում եմ հասունացած պրոցես էր՝ որպես մի հարթակ, որտեղ հնարավոր է ունենալ քաղաքական դիսկուրս: Մեր երկրում ցավոք սրտի իշխանափոխությունից հետո վերացել են քաղաքական օրակարգի մշակման, քաղաքական երկխոսության և բազմակարծության խրախուսման բոլոր հարթակները: Եթե նախկինում այդպիսի դերակատարություն ուներ ԱԺ-ն, ապա անցյալ տարվա ընտրություններից հետո այս մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ ԱԺ-ն  ներկայիս կառուցվածքով ու կազմով չի արտահայտում հասարակության քաղաքական կառուցվածքը: Բազմաթիվ քաղաքական գաղափարախոսություններ դուրս են մնացել այսօր ԱԺ-ից և ԱԺ-ի հարթակը չի ծառայում այս կազմով Հայաստանում քաղաքական օրակարգի մշակմանն ու ձևավորմանը, քանզի չունի բազմակարծություն և պահանջվող ներկայանալիություն: Հարյուր հազարավոր ընտրողներ ներկայացված չեն Ազգային ժողովում: «Վերնատունը» կարող է դառնալ գաղափարների օրակարգի գեներատոր, քանի որ սկզբնավորման փուլում կարողացել է կլոր սեղանի շուրջ համախմբել տարբեր քաղաքական-հասարակական հոսանքների ներկայացուցիչների, որոնք մտահոգված են Հայաստանում տիրող իրավիճակով, ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերներով և կառավարության անհամարժեքության այս մարտահրավերներով: Ոչ մի առանձին վերցրած քաղաքական միավոր, դա կլինենք մենք, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կամ Դաշնակցությունը և թե որևէ այլ քաղաքական հոսանք ի վիճակի չի լինելու մենակ հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է»:

Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА