o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան

17.11.2019 16:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան

Փարիզում մետրոյի ավելի քան 20 կայարան և քաղաքային տրանսպորտի մի քանի ցանց է փակվել այսօր առավոտյան՝ «դեղին բաճկոնների» կողմնակիցների ծրագրած ցույցերի պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Եկող շաբաթ Մերկելը Փարիզում կհանդիպի Պուտինի ու Զելենսկու հետ

«Դեղին բաճկոնների» զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ին մեքենայի վառելիքի գները չբարձրացնելու պահանջով, որոնց հետագայում գումարվել էին այլ պահանջներ ևս:

Շաբաթօրյա ավանդական ցույցերը հաճախ ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով:

Ցուցարարների ծրագրի համաձայն՝ ցույցերի մեկնարկի՝ մեկ տարին լրանալու օրերին պետք է մի շարք բողոքի ակցիաներ անցկացվեն, որոնցից ոչ բոլորն են համաձայնեցված իշխանությունների հետ:

Այս առիթով Փարիզի հասարակական տրանսպորտի ընկերության տարածած հայտարարություններում ասվում է, որ քաղաքի կենտրոնական շրջաններում  հասարակական տրանսպորտի որոշ կայարաններ չեն աշխատելու:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА