o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանի ամենամեծ դրոշը ցուցադրել են Անտարկտիդայում

17.11.2019 16:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի ամենամեծ դրոշը ցուցադրել են Անտարկտիդայում

«Գիշերային գայլեր» մոտոակումբը և «Բոլոր աշխարհները» կազմակերպությունն Անտարկտիդայում ցուցադրել են ռուսական ամենամեծ դրոշը՝ 1400 քառ. մետր մակերեսով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով մոտոակումբի և հասարակական կազմակերպության անդամ Յուրի Վոլկովին, ակցիան իրականացվել է Ազգային միասնության օրվա առթիվ:

Մամեդյարովը հայտարարել է Ռուսաստանի հետ շուտով կնքվելիք նոր ռազմական պայմանագրի մասին

«Անտարկտիդա է ժամանել 10 մարդ, մենք այնտեղ հասել ենք մի քանի օրում, գիշերել ենք ափին՝ լքված բազայում»,- պատմել է Վոլկովը: Նրա խոսքով՝ Անտարկտիդան դարձել է «Բոլոր տարերքները» նախագծի վերջին կետը» որը վերոնշյալ կազմակերպություններն իրականացրել են համատեղ:

Ակցիայի շրջանակներում 1423 քառ. մետր մակերեսով դրոշը բացել են օդում՝ երկու օդապարիկների օգնությամբ, Հյուսիսային բևեռի սառույցների վրա, Էլբրուսում, Կամչատկայում, Բայկալ լճում, Մոսկվայում և Ղրիմում: Այդ ակցիաներն ընդգրկվել են ՌԴ Գինեսի գրքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА