o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դմիտրի Շեպելևը Ֆրիսկեի մահից հետո առաջին անգամ լուսանկար է հրապարակել նոր ընտրյալի հետ

17.11.2019 15:25 ՄՇԱԿՈՒՅԹ
Դմիտրի Շեպելևը Ֆրիսկեի մահից հետո առաջին անգամ լուսանկար է հրապարակել նոր ընտրյալի հետ

Ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը Ժաննա Ֆրիսկեի մահվանից հետո առաջին անգամ լուսանկար է հրապարակել իր ընկերուհու հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ընտրյալի հետ լուսանկարով Շեպելևը կիսվել է в Instagram-ում:

«Երեխաներս պետք է սովորեն ոսկե կանոնը՝ մարդկանց հետ շփումը՝ առանց համակարգիչների, գաջեթների. դա շատ կարևոր է». Ալլա Պուգաչովան ռուսական Առաջին ալիքին հարցազրույց է տվել

Լուսանկարում հաղորդավարը համբուրում է դիզայներ Եկատերինա Տուլուպովայի այտը: Շեպելևը լուսանկարը հրապարակել  իր ամուսնության մասին լուրերի տարածման ֆոնին՝ որոշելով կիսվել, թե ինչպես է ծանոթացել աղջկա հետ:

Հաղորդավարի խոսքով՝ իրենց ծանոթացրել են երեխաները, որոնք միևնույն մանկապարտեզն են հաճախում: «Մենք դեռ չէին սկսել հանդիպել, իսկ երեխաներն արդեն անբաժան էին»,- գրել է Շեպելևը:

Շեպելևը 2012 թվականից քաղաքացիական ամուսնության մեջ էր երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հետ, որը կյանքից հեռացել է 2015-ին գլխուղեղի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: Ֆրիսկեն նախքան հիվանդության մասին լուրերի տարածումը որդի էր լույս աշխարհ բերել՝ Պլատոնին, որն այժմ 6 տարեկան է:

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА