o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկրում մոլեգնում է ֆինանսական տեռորը. Փաշինյանը որոշել է վերացնել կանխիկ դրամի շրջանառությունը

17.11.2019 04:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երկրում մոլեգնում է ֆինանսական տեռորը. Փաշինյանը որոշել է վերացնել կանխիկ դրամի շրջանառությունը

Լևոն-Տեր Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հերթական բեմադրությունն են ծրագրում

Այս ահասարսուռ նկարը, որը տնտեսվարող սուբյեկտների հանդեպ մաքուր, անխառն բոլշևիկյան-տրոցկիստական տեռորի ֆոտոապացույց է, տարածվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում ՔՊ-ական ամենաագրեսիվ ակտիվիստների կողմից` հետևյալ մակագրությամբ. «Ցանկացած խանութ, ցանկացած առևտրային կենտրոն ովքեր ՀԴՄ կտրոններ չեն տալիս, այս բախտին կարժանանա։ Պահանջեք ՀԴՄ կտրոնները»:

Սակայն սա դեռ ամենը չէ: Երբ կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացնում էր նոր սերնդի ՀԴՄ-ներ ներդնելու մեխանիզմը, 

Նիկոլ Փաշինյանը կարևորեց հասկանալը, թե որքանո՞վ է դա համապատասխանում կանխիկի շրջանառությունը կրճատելուն, ապա նաև ընդհանրապես վերացնելուն: «Պետք է խոստովանենք, որ ՀԴՄ-ների ոլորտում խնդիր ենք ստեղծել: Այն խնդիրը, որ ասել ենք, որ ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում պետական մենաշնորհ չպետք է լինի, մենք շուկան ազատականացրեցինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Ըստ էության, եղած ՀԴՄ-ներն արագ սպառվեցին՝ կապված նաև նրա հետ, որ գներն իջեցրեցինք»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց կանխիկի շրջանառությունը վերացնելու ռազմավարական խնդրի լուծումը՝ ավելացնելով, որ աշխարհում բանկային քարտերը ժամանակի ընթացքում իրենց արդիականությունը կորցնում են, այսօր բջջային հեռախոսների միջոցով են կատարում գործարքները:

«Կանխիկի շրջանառությունը ոչ թե պետք է կրճատել, այլ վերացնել: Դա կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Փաստորեն, մեր «սատանաներ բռնող» վարչապետն ուզում լիկվիդացնել նաև կանխիկ դրամը` մի բան, որը եղել է ամենածայրահեղ բոլշևիկների երազանքը: Իսկ կանխիկ դրամն, ինչպես հայտնի է, անհատ քաղաքացու ֆինանսական ազատության հիմքերի հիմքն է, որը թույլ է տալիս ոչ մեկին հաշվետու չլինել` երբ ու ինչպիսի ապրանքներ և ծառայություններ է գնում: Կանխիկ դրամի վերացումը ռազմավարական նպատակ հռչակելը նշանակում է, որ քայլոները որդեգրում են քաղաքացիներին ֆինանսապես ստրկացնելու նպատակներ:

Բարի գալուստ էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար:

Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА