o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

16.11.2019 22:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ անակնկալ այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ՝ շնորհավորելու նրան ծննդյան 80-ամյակի առթիվ: Այցից կոմպոզիտորը հուզվել է, նույնիսկ ցանկացել վալերյանկա խմել, իսկ Դ. Տոնոյանին տեսնելով հարցրել. «Սա երա՞զ է, թե՞ իրականություն»:

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խնդրանքով Ռ. Ամիրխանյանը կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» հանրահայտ երգը, ապա նրանք զրուցել են եւ բաժակ բարձրացրել: Դ. Տոնոյանը ՀՀ ժողովրդական արտիստին մաղթել է առողջություն, ամենայն բարիք եւ ստեղծագործական անսպառ եռանդ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА