o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

16.11.2019 22:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ եւ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ գրում է. «Մեկ տարի առաջ, երբ հեղափոխական իշխանությունը չէր հասցրել իր ապազգային նկարագիրը բացահայտել, ԱԺ ամբիոնից դիմեցի «քայլող» իշխանությանը, պնդելով՝ գիտությունը պետք է ազգային նկարագիր ունենա, ըստ այդմ՝ ազգային-հայրենասիրական դաստիարակության դոկտրինն անհրաժեշտություն է, հայագիտությունը պետք է լինի ռազմավարական ոլորտ, հայագիտական առարկաների դասավանդումը պետք է պարտադիր լինի, Հայ եկեղեցու պատմությունը պարտադիր պետք է ներգրավվի դպրոցական առարկաների ցանկում: Այն ժամանակ կրթության «լուսապայծառ ճակատը» լղոզում էր այս հարցադրումների պատասխանները, թե դեռ կքննարկենք: Այսօր «լայնամիտ» իշխանությունը «սակավամիտ» է որակում մեզ՝ բոլոր նրանց, ովքեր ազգայինի եւ հոգեւոր արժեքների համար պայքարում են: Իրենք ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են: Փոխարենը տրանսգենդերիզմ են քարոզում ու պաշտպանում»:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

Որպես հետգրություն՝ Էդ. Շարմազանովը հավելել է. «Ասողին լսող էր պետք, բայց դե լավ է ուշ, քան երբեք»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА