КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 10. 12. 2019 : :
Հայաստանում 30 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները: ԱՎԾ տվյալների համաձայն, 2019թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 հազար 673 հանցագործություն։
Ըստ վիճակագրության, այս տարի ավելի քան 30 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները։
Առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։
Հանրապետությունում այս տարի շուրջ 50 տոկոսով աճել են զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը։ Աճ է գրանցվել նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործություններում, մասնավորապես անձնական գույքի հափշտակությունները։ Նախորդ տարվա համեմատ՝ ավելի քան 20 տոկոսով նվազել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները: