o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղջիկները կրթություն չեն ստանում վաղ ամուսնության պատճառով, ինչը միանշանակ արատավոր երևույթ է

16.11.2019 21:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աղջիկները կրթություն չեն ստանում վաղ ամուսնության պատճառով, ինչը միանշանակ արատավոր երևույթ է

Այսօր «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանը խոսեց ազգային փոքրամասնությունների, նրանց կարգավիճակի և այլ հարցերի մասին։ Սաիդ Ավդալյանի խոսքով՝ եզդիական համայնքը լինելով ՀՀ լիիրավ անդամ, ունի այն բոլոր խնդիրներն, ինչն ունեն ՀՀ մնացյալ քաղաքացիները։ Դրանք կարող են լինել կրթական, մշակութային,սոցիալական,տնտեսական և այլ խնդիրներ։ Զրուցակցի պնդմամդ՝ իրենց եզդիների համար առաջին խնդիրը քրդացումն է, սա լուրջ խնդիր է նաև Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից։

Ջերմաստիճանը Հայաստանում փոքր-ինչ կբարձրանա

«Եզդիները զերծ են մնում կրթություն ստանալուց։ Ես կարծում եմ, որ աղջիկները կրթություն չեն ստանում վաղ ամուսնության պատճառով, ինչը միանշանակ արատավոր երևույթ է։ Այս ամենը շատ հաճախ ներկայացվում է որպես ավանդույթ, բայց սա ավանդույթ չէ։ Տգիտությունը կանխելու շատ տարբերակներ կան, օրինակ աշխատատեղեր երիտասարդների համար, տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ ինչ-որ տոկոսային հարաբերակցությամբ կան ազգային փոքրամասնություններ, պետք է նաև տեղ հատկացնեն հենց նրանց համար։Մենք վերին օղակներում,օրինակ կառավարությունում չունենք եզդիներ, ովքեր կբարձրացնեն եզդիներին առնչվող խնդիրներ։ Այն մարզերում, որտեղ ևս շատ կան եզդիներ, օրինակ՝ Արարատ, Արագածոտն, Կոտայք. ևս չկան օրինակ ՝ մարզպետարաններում աշխատատեղեր եզդիների համար։ Խնդիր է նաև այն, որ թե՛ դպրոցական, թե՛ բուհական ծրագրերից եզդիական պատմությունն իսպառ բացակայում է»,- նշեց զրուցակիցը: 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА