o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ կփոխարինի Նիկոլին. պայքարը սկսված է

16.11.2019 19:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞վ կփոխարինի Նիկոլին. պայքարը սկսված է

 

Այսպիսով, Վազգեն Մանուկյանի առաջնորդությամբ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը նախօրեին տեղի համաժողովով ներկայացրեց քաղաքական հարթակ մտնելու հայտ: Միաժամանակ, այստեղ ակնհայտոնեն կար նաեւ «ստուգողական կրակոց»՝ արդյոք «Վարնատուն» կոչված կառույցն իր զորո՞ւ է իր ներկայիս կազմով.
Ա. Հենց Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ընդդիմադիր քաղաքական բեւեռի ձեւավորման հայտ ներկայացնել: Այդ թվում, ակումբի անդամները, որոնց մի մասը, ի դեպ, նաեւ ժամանակին ՀՀԿ-ի, ապա՝ կալանքի մեջ պահվող Ռոբերտ Քոչարյանի թեւում հանդես գալու հայտ են ներկայացրել, հիմա պատրա՞ստ են Մանուկյանի ղեկավարմամբ շարունակել գործել:
Բ. Այդ կառույցը, եթե կարողանա գործել որպես ընդդիմադիր բեւեռ, ի՞նչ դիրքերի կարող է հավակնել: Ի զորո՞ւ է դառնալ գերակա, գեներացնող ուժ, թե՞ հիմնական նպատակը բեւեռներից մեկը դառնալու հայտ ներկայացնելն էր:
Երկրորդ նպատակի պատասխանն այս համաժողովը չտվեց: Իհարկե, այստեղ ներկայացված էր հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի գրեթե ողջ ներկապանակը: Սակայն գրեթե բոլորն էլ մոտավորապես նույն մոտեցումներն ու մտավախություններն ի ցույց դնելով ներկայիս հայաստանյան իրավիճակի մասով, լուծումների հետ կապված տարբեր մոտեցումներ դրսեւորեցին: Այսինքն, ինչպես մի առիթող կարծիք էր հայտնել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանը պետք է սպասի ոչ թե մեկ, այլ՝ մի քանի ընդդիմադիր կենտրոնների ստեղծմանը: Եվ ահա Վազգեն Մանուկյանն էլ ընդամենը դրանցից մեկի ձեւավորման հայտ ներկայացրեց: Դա ցույց տվեց նաեւ այն, որ Մանուկյանը խոսեց միայն գարնանը քաղաքականություն վերադառնալու եւ երբեմնի ԱԺՄ կուսակցությունը վերականգնելու մասին։
Այս ամենով հանդերձ, նաեւ մեկ կարեւոր հարց կա՝ ի վերջո ի՞նչ հույսեր կարող է ունենալ երկար տարիներ առաջ քաղաքական լուսանցքում գտնված Մանուկյանը: Ու այսպիսի քաղաքական «բագաժով». տեւական ժամանակ Սերժ Սարգսյանի շնորհիվ «ծերությունն էր վայելում» իր համար ստեղծված Հանրային խորհրդում: Ապա, ողջունելով Փաշինյանին, շարունակեց իր հանգիստ կյանքը նաեւ նրա հովանու տակ: Ու մոտ տարիուկես իր համար հանգիստապրելով, հանկարծ «մարգարեացավ», թե Փաշինայնը վատն է, երկիրն ավիրում է՝ շատ կարճ ժամանակում թռիչք կատարելով ընդդիմադիր հատված: Սա, իհարկե, Մանուկյանին որեւէ պարագայում ընդդիմության լիդերի եւ մեծ ժողովրդականության հեռավոր հույսեր անգամ չէր կարող տալ, բայց նա փաստացի նման հույսեր ունի: Եվ առաջ է գալիս ամենակարեւոր հարցը՝ որտեղի՞ց, ո՞վ է նրան այդ հույսերը տվել: Ավելին ասենք, ո՞վ, ուժայի կամ աշխարհաքաղաքական ո՞ր թեւն է ապահովում Մանուկյանի նման կտրուկ ակտիվացումն ու այսքան պարզ տեսանելի PR կոմպանիան:
Իհարկե, այս վերջին հարցադրումը դեռ դետալային պարզաբանման կարիք ունի: Սակայն որոշակի փաստեր արդեն այս պահին է տեսանելի: Նախ, անգամ ամենավառ երեւակայության դեպքում Մանուկյանը ռուսական դաշտի ֆիգուրանտ չի կարող համարվել:
Նախ, նա այդ դաշտում երբեւէ չի եղել: Երկրորդը, ՌԴ-ի նախընտրած ՀՀ ապագա ղեկավարն ակնհայտորեն Քոչարյանն է:
Եվ երկրորդը. Մանուկյանի անունը, ընդհակառակը, դեռ 1990-ականների սկզբներից է կապվել Արեւմուտքի հետ: Ընդ որում, նրա երբեմնի մերձավորներն են քանիցս նրան համարել Հայաստան աղանդների մուտքի առաջ կանաչ լույս վառող:
Ի՞նչ է կատարվում այս պահին Հայաստանում: Այն, որ արդեն «սատանաների որսի» աստիճանի հասած Նիկոլը «դուրս գրվելու» շեմին է, պարզ հասկանում են բոլորը: Եվ արդեն իսկ բոլոր հիմնական քննարկումները ոչ թե արդեն Նիկոլի հեռանալ-չհեռանալու հարթությունում են, այլ, թե ով է գալու նրան փոխարինելու: Ընդ որում, արեւմտյան մի շարք պրոյեկտներ ակնհայտորեն «չեն ձգում» այդդերին, թեեւ միանգամայն կոնկրետ անձանցվրա բավականին ժամանակ եւ փողեր են ծախսվել: Եվ մյուս կողմից, Քոչարյանը մնում է աճող վարկանիշի մեջ, եւ ակնհայտ է, որ այն պահին, երբ հայտնվի ազատության մեջ, դառնալու է ՀՀ ապագա ղեկավարի թիվ 1 հավակնորդը: Բայց ահա Քոչարյանն ընդգծված կերպով ռուսական դաշտում է, նրա հաղթանակը ոչնչացման է դատապարտելու այն բոլոր արեւմտյան գործող մեխանիզմները (սորոսներ եւ այլն): Այսինքն այն, որ Արեւմուտքին պարզապես անհրաժեշտություն է սեփական թեկնածուն, դա էլ է կասկածից դուրս: Ու այս ուղղությամբ պայքարը գնալով միայն սրվելու է:

Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է. «Ժողովուրդ»

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА