o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծեծկռտուք՝ Հայաստան-Հունաստան խաղին.4 մարդ բերման է ենթարկվել.Մեկի քիթը կոտրվել է.մանրամասներ

16.11.2019 17:49 ՍՊՈՐՏ
Ծեծկռտուք՝ Հայաստան-Հունաստան խաղին.4 մարդ բերման է ենթարկվել.Մեկի քիթը կոտրվել է.մանրամասներ

Նոյեմբերի 15-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել չորս քաղաքացու։ Պարզվել է, որ երիտասարդները վիճաբանել եւ քաշքշել էին միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարզադաշտի տարաքից «աջ ակնակապճի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի տղամարդու:

Մեկնել են օպերատիվ խմբի ծառայողները։

Տուժածը հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА