o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրդեհ՝ Արմավիրի մարզում. քաղաքացին կրել է 35 մլն դրամի վնաս. shamshyan.com

16.11.2019 12:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հրդեհ՝ Արմավիրի մարզում. քաղաքացին կրել է 35 մլն դրամի վնաս. shamshyan.com

Նոյեմբերի 16-ին ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր

«Վերևների հրահանգով», առանց տեղյակ պահելու՝ հեռացրել են հիմնադրամի կազմից.168am

Ինչպես հրդեհի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության մեծ թվով հրշեջ-փրկարարներ, Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ: Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները կարողացել են անասնագոմից դուրս բերել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

 

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է Սաիդ Ուսոյանին պատկանող անասնագոմին հարակից հատվածում պահեստավորված մոտ 6 հազար հակ անասնակեր, իսկ կից ավտոտնակում ամբողջովին այրվել ու մոխրակույտի է վերածվել Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան և այնտեղ եղած ողջ ապրանքները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկել էին ողջ տարածքը, որպեսզի հրշեջները կարողանային անվտանգ կատարել իրենց աշխատանքը:

Կրակը ամբողջովին մարվել է, սակայն հրշեջները դեռ աշխատում են դեպքի վայրում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացին հրդեհի հետևանքով կրել է 35-40 մլն դրամի վնաս:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА