o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը կժամանի Էրդողանի մոտ

16.11.2019 12:13 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը կժամանի Էրդողանի մոտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է այցելօ Թուրքիա հաջորդ տարվա հունվարի սկզբին: Այս մասին թուրքական հեռուստատեսության եթերում հաղորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եթե ստիպված լինեմ հանդիպել Էրդողանի հետ, ապա դրանով չեմ հպարտանա». Ասադ

«Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է հունվարի առաջին շաբաթվա ընթացքում: Նախագահները կհանդիպեն «Թուրքական հոսքի» աշխատանքներն ավարտելու կապակցությամբ, նրանք նաև կքննարկեն երկկողմ հարաբերությունները », - մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը:

Նոյեմբերի 9-ին հաղորդվել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ:

Անցած հոկտեմբերին Էրդողանը ժամանել էր Սոչի, որտեղ բանակցություններ է վարել Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ սիրիական հարցերի կարգավորման վերաբերյալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА