o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի հավաքականը պարտվեց հույներին ու զրկվեց ուղեգիր նվաճելու անգամ տեսական հնարավորությունից

15.11.2019 23:42 ՍՊՈՐՏ
Հայաստանի հավաքականը պարտվեց հույներին ու զրկվեց ուղեգիր նվաճելու անգամ տեսական հնարավորությունից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի նախավերջին տուրի խաղում ընդունել էր Հունաստանի հավաքականին։

Հայաստանի հավաքականը նվազագույն՝ 0:1 հաշվով պարտություն կրեց: Հունաստանի հավաքականի միակ գոլը հանդիպման 35-րդ րոպեին խփեց Դիմիտրիս Լիմինիոսը:

Սիրելի Վիրջիլ, այնտեղ, որտեղ դու գնացել էիր, Կրիշտիանուն եղել է հազար անգամ․Ռոնալդուի քրոջ կոշտ պատասխանը վան Դեյկին

Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում 5 հարված է կատարել, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը կազմել է 40:60 ՝ հօգուտ Հունաստանի:

Զուգահեռ ընթացող J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տարավ Լիխտեյնշտեյնի նկատմամբ և Իտալիայից հետո նվաճեց եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА