o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախցին չի ընտրի Փաշինյանի փեշի տակ ծվարածներին. Հրանտ Մարգարյան

15.11.2019 17:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախցին չի ընտրի Փաշինյանի փեշի տակ ծվարածներին. Հրանտ Մարգարյան

«Այս իրավիճակից փրկությունը Արցախից է գալու», - այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:
«Արցախում չկա նախագահական ընտրությունների օրակարգ: Արցախում մի օրակարգ կա՝ Արցախի արժանապատվությունը վերականգնելու: Ես հավատում եմ, որ արցախցին այնքան իմաստուն է, որ ինքն իր քվեարկությամբ փրկություն կբերի հայ ժողովրդին: Նա չի ընտրի նրանց, որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են, այլ կընտրի նրան, ով Արցախի արժանապատվության տերն է եւ կարող է հավասարը հավասարի հարաբերություն ստեղծել»,- ասաց Մարգարյանը:

Փաշինյան, հերիք է ծամածռություններով զբաղվես, պատասխանիր ամենակարևոր հարցին՝ ինչի՞ շուրջ ես բանակցել Բրատիսլավայում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА