o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նկարչուհու աշխատանքների թեման չի արծարծվել»

15.11.2019 16:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նկարչուհու աշխատանքների թեման չի արծարծվել»

Նոյեմբերյանցի նկարչուհի Ալ (Ալինա) Անանյանը Iravunk.com-ի հետ զրույցում ասել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում առկա ցուցասրահը պատկանում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կնոջը, ով եւս նկարչուհի է: Արձագանքելով վերոնշյալին` մարզպետի տիկնոջ` Արմինե Թումանյանի հիմնադրած  ArtAmGallery նախագծից մեզ վստահեցրեցին. «Արմինե Թումանյանը չի վարձակալել եւ չի մասնավորեցրել այդ տարածքը: «Զվարթնոց» օդանավակայանում առկա ցուցասրահը պատկանում է բացառապես օդանավակայանին: Արմինե Թումանյանը, լինելով ArtAmGallery-ի հիմնադիրպրոֆեսիոնալ նկարչուհի է եւ համադրող, յուրաքանչյուր տարի կազմակերպում է բազմաթիվ ցուցահանդեսներ եւ սիմպոզիումներ: ArtAmGallery նախագծի շրջանակներում ցուցադրություններ են կազմակերպվում նաեւ «Զվարթնոցում»: Նախագծի շնորհիվ հայ նկարիչներն ու լուսանկարիչները կարողանում են ներկայացնել իրենց աշխատանքները: Իսկ այցելուները հնարավորություն են ունենում ծանոթանալու հայ արվեստագետների աշխատանքների հետ, ծանոթանալով հայկական մշակույթին»:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին

Անդրադառնալով նկարչուհու այն պնդմանը, թե Արմինե Թումանյանը մերժում է որեւէ համագործակցություն մարզերում ստեղծագործող նկարիչների հետ ArtAmGallery-ից հակադարձեցին. «Հենց այս օրերին «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ցուցադրվում են տավուշցի նկարիչ Ավետիք Հարությունյանի աշխատանքները: Մինչ այժմ ցուցադրվել են Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի մարզերում ստեղծագործող նկարիչների աշխատանքներ: Իր արվեստը ներկայացնելու հրավեր ենք արել Արցախի նկարիչներից մեկին: Համագործակցության առաջարկն ընդունվել է: «Զվարթնոց» օդանավակայանն այս հարթակը ստեղծել է որպես սոցիալական աջակցություն՝ հայ նկարիչների համար։ Այստեղ յուրաքանչյուր օր այցելում է ավելի քան 1000 մարդ, պատկերասրահը գործում է շուրջօրյա, շաբաթական յոթօրյա ռեժիմով: «Զվարթնոց» օդանավակայանը թույլատրել է նաեւ վաճառք: Սա միակ պատկերասրահն է, որն ապահովագրում է ցուցադրվող նկարները, որոնք առանց այդ էլ ամեն վարկյան տեսահսկվում են եւ ոստիկանության հսկողության ներքո են։ Նկարչի աշխատանքների ցուցահանդես-վաճառքի ընթացքում՝ մեկ ամիս շարունակ, «Զվարթնոց» օդանավակայանի մոնիտորներին ցուցադրվում են տվյալ հեղինակի ստեղծագործությունները: ArtAmGallery նախագծի շրջանակներում ցուցադրվող աշխատանքներն ընտրվում են բացառապես պրոֆեսիոնալ չափանիշներով, առանց խտրականության, չմերժելով որեւէ իզմ: Ինչ վերաբերում է Ալինա Անանյան նկարչուհուն եւ անձին, ապա Արմինե Թումանյանի եւ նրա միջեւ շփում եղել է մեկ անգամ՝ 10 րոպեանոց հեռախոսազրույց, որի ընթացքում նկարչուհու աշխատանքների թեման չի արծարծվել»:

«Արտահոսքի» թեման հանգիստ չի տալիս. «Հրապարակ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА