o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԱՆՑՅԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ

15.11.2019 22:10 ՍՊՈՐՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԱՆՑՅԱԼԸ  ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ

Հայ ծանրորդները հաջող մասնակցություն են ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված Alexander cup 2019 վարկանիշային մրցաշարին, որը նվիրված էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին: Գերծանր քաշային կարգում երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել Ռուբեն Ալեքսանյանը: Այս քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել է օլիմպիական եւ աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ երկամարտի 410 կգ (190+220) արդյունքով:

Մելինե Դալուզյանի դոպինգի պատճառով 2020թ․ Տոկիոյում Հայաստանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել

81 կգ քաշայինների պայքարում էլ երկամարտի 343 կգ արդյունքով արծաթե մեդալակիր է դարձել 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը: Հիշեցնենք, որ Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը երկամարտում 0 էր ստացել՝ ձախողելով հրում վարժությունը: Ապրիլին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում էլ զրկվել էր մասնակցության իրավունքից՝ անձնական քաշի պատճառով: Alexander Cup-ի կանանց պայքարում 59 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Alexander Cup-ը վարկանիշային էր Տոկիո-2020-ի համար: Մինչ մեր ծանրորդները շարունակում են պայքար մղել օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելու համար, նրանց մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին կասկածի տակ է դրվում: Պատճառը նույնն է` ծանրամարտի դոպինգային անցյալը: 2008 թ. Օլիմպիական խաղերից սկսած՝ 20 եւ ավելի դրական թեստեր ունեցող երկրները պատժվելու են ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից: ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Իրավունքի», խնդրանքով պարզաբանեց` Հայաստանի 19 մարզիկ դրական դոպինգ թեստ են ունեցել: 20 դրական դոպինգ թեստի պարագայում Հայաստանն էլ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ եւս մի քանի երկրի նման իրավունք կունենա կանանց եւ տղամարդկանց պայքարում ունենալ մեկական մասնակից: Եթե արդեն իսկ այս պահին հաստատված թիվը` 19-ը չավելանա, ապա կունենանք երկուական մասնակիցԻ դեպ, շատ քննարկվեց Մելինե Դալուզյանի դրական դոպինգ թեստն ու ասվեց, թե նրա պատճառով է Հայաստանը դարձյալ որակազրկման առաջ կանգնած: Բայց Դալուզյանն ընդամենը մեկն է շատերից, որոնք «մաքուր» չեն մասնակցել Օլիմպիական խաղերին: Իսկ Դալուզյանի դոպինգ-թեստի դրական լինելու մասին հայտնի է դարձել դեռ նախորդ տարիԱյսպիսով, մայիսի 31-ին Օլիմպիական կոմիտեն եւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կքննարկեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը: Արդեն տեւական ժամանակ է, որ Պեկինի 2008թ. եւ Լոնդոնի 2012 թ. Օլիմպիական խաղերում մեր մարզիկների «դոպինգավորված» մասնակցությունը հարվածի տակ է դնում այսօր ՀՀ ծանրամարտի հավաքականի ծանրորդներին: Այսինքն, նրանք պատասխան են տալիս հայկական ծանրամարտի դոպինգային անցյալի համար՝ մի շարք սահմանափակումների ենթարկվելով ու կարեւոր մրցաշարեր կորցնելով:

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА