o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի կրկնակի չեմպիոնը Ռուսաստանում տաքսի է վարում

15.11.2019 14:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Աշխարհի կրկնակի չեմպիոնը Ռուսաստանում տաքսի է վարում

 Մինչ այս օրերին Հայաստանում ակտիվ քննարկվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին պետական բյուջեից ծանրամարտիկ Մել (Մելինե) Դալուզյանի սեռափոխության մասին պատմող ֆիլմի համար տրամադրված 20 մլն դրամի արդարացված կամ չարդարացված լինելը, աշխարհի կրկնակի չեմպիոն դերասան-սպորտսմեն ԷԴՈՒԱՐԴ ՓՈՌԵՅԱՆԸ Ռուսաստանի Դաշնությունում տաքսի է վարում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Սպիտակում

Սպորտսմեն-դերասանին վիրավորել է այն հանգամանքը, որ այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անձնական պաշտպանության տակ է առել Մել Դալուզյանին ու շեշտում է, որ նա չեմպիոն է եւ ՀՀ դրոշն է ծածանել:

Eduard  Poreyan-ի լուսանկարը:«2006 թվականից մինչեւ 2012 թվականի վերջ ես պարտություն չեմ ունեցել: 2006-ին Սեւաստոպոլ քաղաքում հաղթել եմ սիրողական կարատեում եւ կիկբոքսինգի առաջնությունում: Իսկ արդեն 2012 թվականին` Թուրքիայում աշխարհի սիրողական K1  աշխարհի գավաթի առաջնությունում, որտեղ 62-63 պետություն էր մասնակցում: Ի դեպ, Թուրքիայի առաջնությունում Հայաստանը ճանաչվեց լավագույն թիմ, իսկ ես` լավագույն մարզիչ: Այդ ժամանակ մրցաշարին հաղթել եմ ե՛ւ թուրք, ե՛ւ ադրբեջանցի մարզիկին, ե՛ւ այլոց, ու գավաթը 6 մարզիկներով բերեցինք Հայաստան: Այդ ժամանակ մեզ հետ էր «Առյուծների մարտարվեստների կենտրոնի ղեկավար Արմեն Սապոնջյանը: Ինչեւէ, 2012-ին որոշեցի մասնակցել պրոֆեսիոնալ մրցաշարերի, սակայն պարզվեց, որ տարիների ընթացքում ձեռք եմ բերել հիվանդություն եւ այլեւս չեմ կարող շարունակել: ՀՀ-ում գտնվելու տարիներին մարզել եմ հիանալի երիտասարդների, որոնք այսօր հաջողակ մազիկներ են` Կարապետ Ոսկանյան, Ռուստամ Հարությունյան, Հայկ Վարդանյան եւ էլի շատերի, որոնք հիմա նույն կերպով անտեսված են մեր պետական գործիչների կողմից, ինչպես ես` ժամանակին»,- ասում է դերասան-սպորտսմենն ու Հայաստանից հեռու բնակվելու պատճառների մասին խոսում. «Հայաստանում նկարահանեցի ֆիլմեր, «Պատիժը» եւ «Սպանել 15 րոպեում», սակայն, այդ ժամանակ դա մեծ մաֆիա էր, ու կրկին  ձախողում... 2015-ին վերջնականապես որոշեցի լքել իմ երկիրը, որտեղ իմ տեղը, ցավոք սրտի, չգտա, որտեղ չգնահատվեցի, որի համար կռվել եմ ռինգում, որի հիմնը հնչել ու դրոշը պատվով բարձրացրել եմ, որի անունով եմ երդվում առ այսօր ու ամեն անգամ արտասվում եմ... Ես պատրիոտ եմ, ուր էլ լինեմ, չեմ մոռանում, որ հայ եմ, ու իմ Հայրենիքը Հայաստանն է, բայց այդ ժամանակ այլ ընտրություն կատարելու տարբերակ չկար: Այժմ ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում, խիստ հուսալքված, խորը ցավով, եւ վիրավորված այդ թվականի մեր պետական գործիչներից: Պատճառները շատ էին... Ներկա պահին գտնվում են Սանկտ Պետերբուրգում, հայ սպորտսմենների կողմից ինձ աջակցություն եղավ «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւից` պրոֆեսիոնալ մարզիկ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, եւ հիմա մարզում ենք հայկական թիմին: Սակայն, իմ առաջնային եկամուտը տաքսին է, այո` աշխարհի կրկնակի չեմպիոն Էդուարդ Փոռեյանը տաքսու վարորդ է»:

Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՐ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵՑ ՈՒ ԾԵՓՎԵՑ ԱՍՖԱԼՏԻՆ»

Անդրադանալով ՀՀ վարչապետի վերջին ելույթին, որտեղ նա մասնավորապես շեշտում էր, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության տակ է, ու նրան դեմ կանգնողներին ու բացասական արտահայտվողներին «կծեփի» պատերին ու «կփռի» ասֆալտներին, մեր զրուցակիցը շեշտեց. «Ընդհանրապես դեմ եմ նման վերաբերմունքին` ժողովրդի նկատմամբ: Այդ ժողովուրդն իր կողքին կանգնեց ու ծեփվեց ասֆալտին` հավատալով, որ այդ վերջին անգամն է, որ դա հանուն համայն հայ ժողովրդի է, որ Հայի արժեքները ոտնահարողներին ոչնչացնելու համար է, ոչ թե տրանսգենդերական քարոզչության եւ առավելեւս նրանց մասին ֆիլմեր նկարահանելու: Ֆիլմի համար տրամադրվել է 20 մլն դրամ` պետական միջոցներից, եթե պարոն Փաշինյանը պաշտպանում է նրան, իսկ պետբյուջեի միջոցները գոյանում է այդ նույն ասֆալտին ծեփվողների դառը աշխատանքից ստացված գումարներով, որը մարդիկ չեն ուզում նման կերպ ծախսվի, կարծում եմ` պետք է հաշվի առնել այդ ժողովրդի պահանջները»,- ասում է դերասան-սպորտսմենն ու բարկացած շեշտում. «Ես դեմ եմ ոչ միայն նման ֆիլմերի ֆինանսավորմանը, այլ նաեւ այդ ֆիլմերի միջոցով քարոզին: Պետք է հասկանալ մի պարզ բան` ֆիլմը ոչ միայն մշակույթ է, այլ նաեւ` քարոզ: Ինչո՞ւ չի նկարահանվում պատմական ֆիլմ, չէ որ ունենք հարուստ պատմություն, թող պատմական ֆիլմ նկարահանեն»,- հռետորական հարց հնչեցնելով մտաբերում է. «Տարիներ առաջ Մել Գիբսոնը, երբ ուզում էր Տիգրան Մեծի մասին ֆիլմ նկարահանել, կոպիտ ասած, «ցրեցին»` նրան միայն Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամ տալով եւ ուրիշ ոչ մի ինֆորմացիա... Ու նա հրաժարվեց»,- ցավով փաստեց զրուցակիցը:

Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից․ «Հրապարակ»

«ԵԹԵ ԻՆՁ ՊԵՏՔ Է ԱՏԵՆ, ՈՐ ԴԵՄ ԵՄ, ՈՒՐԵՄՆ` ԹՈՂ ՆԱԵՎ ՀԱՅՀՈՅԵՆ»

Է. Փոռեյանն անընդունելի է համարում Հայաստանում սեռափոխության մասին նույնիսկ խոսելը, քանի որ, ըստ նրա, հայի կերպարը, արժեքը, պատմությունն ու եկեղեցին չի կարելի խեղաթյուրել. «Միշտ դեմ եմ եղել նման թեմաներին, սեռափոխությունը ինձ համար անընդունելի մի թեմա է: Կներեք, եթե ինձ պետք է ատեն, որ դեմ եմ իրենց, ուրեմն` թող նաեւ հայհոյեն, ես ունեմ իմ կարծիքը ու դա չեմ փոխի: Ես գիտեմ, որ կա կին ու կա տղամարդ` հայ տղամարդ, իսկ դա ուրիշ է: Այստեղ էլ կան տղամարդիկ, ու մեծամասնության վրա երբ նայում եմ, նողկանք եմ ապրում, իսկ իմ հայ տղան միշտ եղել է պատվով, կայուն, կոպիտ ու նաեւ բարի, գնահատող, հոգատար ամուսին ու գիտակից մարդ: Հայի կերպարի մասին կարող եմ երկար խոսելԵթե տրանսգենդերներ աճեցնելով պետք է առաջ քաշել Եվրոպային, ուրեմն` Եվրոպան մերը չէ ու մեզ պետք չէ: Այն մարդիկ, ովքեր ուզում են նման ձեւով Եվրոպա, թող հասկանան, որ Եվրոպա-Եվրոպա խաղալով Հայություն ենք կորցնում, իմ ու քո երեխային ենք կորցնում եւ նրա ապագան: Եվրոպայում մինչեւ 16 կամ 18 տարեկան սեռ չեն գրում ծննդականի մեջ, ասում են` կմեծանա, ինքը կորոշի տղա է, թե` աղջիկ: Ի՞նչ է, ուզում են մեզ մոտ է՞լ այդպես լինի: Ես տեսել եմ` ինչ է Եվրոպան, ուղղակի հիացած եմ նրանց քաղաքական ուժերից, օրենքների, բայց դա նրանից չէ, որ իրենց մեջ կան միասեռամոլներ, այլ որ մարդիկ կիրթ են, մտածում են իրենց պետության ու բարեփոխումների մասին: Կան շատ ուրիշ լավ բաներ, որ կարելի է ձեռք բերել, սովորել Եվրոպայից»:

«ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒ ԵՆՔ ԱՅՆՔԱՆ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ՁԵՌՔ ՉՔԱՇԵՆ ԱՄՈՒԼՍԱՐԻՑ»

«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՀԱՆԵԼԸ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ Է»

Է. Փոռեյանի համար անհասկանալի են Հայաստանում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները բուհական ծրագրերից հանելուն. «Այլազգի ուսանողին, կարծում եմ, հայոց պատմություն կամ հայոց լեզու իմանալը պարտադիր չէ, բայց հայ ուսանողների համար խիստ պարտադիր ենՉմոռանանք, որ տվյալ ուսանողը ապագա ծնող է, որի երեխան եթե վաղը հարցնի` պապ կամ մամ, ո՞վ է Տրդատը, ի՞նչ է պատասխանելու... Ես ընդհանրապես հայասեր եմ, ու ինձ համար անհասկանալի են նման փոփոխությունները գիտության ոլորտում»,- ապա անդրադառնալով դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հանելուն` արձագանքեց. «Ինչպե՞ս կարելի է ուսումնական ծրագրից հանել Հայ եկեղեցու պատմությունը, կարծում եմ` դա սրբապղծություն է: Ես ունեմ դաստիարակության իմ տեսակետը, որի մեջ մտնում են ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ` Աստված (եկեղեցի), Հայրենիք, Ծնող, Ընկեր, Ընտանիք»,- թվարկում է եւ մտորում. «Ես սկսում եմ արդեն սարսափել, որ այդ դասի` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի փոխարեն կլինի տրանսգենդերական պատմություն...»:

​​​​​​​«Հարուցված գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը». Աշոտյան

Թեպետ շատ է կարոտել հայրենիքը, սակայն շեշտում է, որ առայժմ չի պատրաստվում վերադառնալ, բայց. «Չեմ ուզում այստեղ մեռնել` Հայրենիքից հեռու Հայաստանի կարոտով: Շատ եմ ուզում վերադառնալ, ուզում եմ ապրել իմ երկրում, աշխատել իմ երկրում, կրթել, մարզել իմ երկրում, իմ հող ու ջուրն եմ ուզում։ Ես երկար չեմ ապրելու, ցավոք սրտի, ու կարոտի զգացումը հանգիստ չի տալիս։ Բայց, գիտեմ որ վերադառնամ իմ երազանքները չի իրականանալու, նորից կհայտնվեմ կյանքի ու մահվան պայքարի մեջ: Այն ժամանակ դեռ առողջությունս ներում էր, իսկ հիմա` ամեն օր ավելի եմ զգում թուլությանԲայց, ամուսնացել եմ ունեմ հիանալի կնոջ Էլոնա Վիկտորի Փոռեյանը, հիանալի բժիշկ դերմատոլոգ-վեներոլոգ է: Ինձ համար ոչ միայն կին է, այլ նաև շատ լավ ընկեր, ումով ես հպարտանում եմ և երջանիկ եմ: Արդեն ունենք տղա` Արսենս ու շուտով սպասում ենք նաեւ աղջկաս լույս աշխարհ գալուն, որին կանվանենք Անահիտ` մայրիկիս պատվին»։

Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА