o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16-17 տարեկան տղաները տասը հոգով մի երեխայի են ծեծել

15.11.2019 14:49 ՔՐԵԱԿԱՆ
16-17 տարեկան տղաները տասը հոգով մի երեխայի են ծեծել

Նոյեմբերի 14-ին, ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե մոտ տասը րոպե առաջ Տիտոգրադյան փողոցում մոտ տասը հոգով մի երեխայի են ծեծել:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Վաճառվում է նորածին երեխա՝ 500 դոլարով, երեխան երկու շաբաթական է. Համացանցում 500 դոլարով նորածին երեխայի են վաճառում

Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:

Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով տեսուչների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 16-17 տարեկան տղաներ, մեծ մասամբ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ուսանողներ, և մի քանի անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մահակներով ու քարերով հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ և վնասել կայանված «Տոյոտա Քեմրի» մեքենան:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով վեց պատանի բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА