o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի վերջո, արտագաղթը նվազե՞լ է 90 տոկոսով, թե ոչ. լուսանկարներ

15.11.2019 13:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի վերջո, արտագաղթը նվազե՞լ է 90 տոկոսով, թե ոչ. լուսանկարներ

Արդյոք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը Փարիզում, թե ՀՀ-ում արտագաղթը նվազել է 90 տոկոսով, ինչին նրա կինըՙ Աննա Հակոբյանը արձագանքեց դեմքի զարմանքով, համապատասխանում են իրականությանը: Ներկայացվող թվերը հետեւյալն են.

Նժդեհը մեր հերոսն է. Ակցիա ՌԴ Արմավիր քաղաքում (Լուսանկարներ)

 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեկնած մարդկանց թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանած մարդկանց թվին, իսկ 2016 թվականի համեմատ հավելաճը կազմել է 88,6 տոկոս:

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալները: «Հայաստանից արտագաղթը նվազել է: Հայաստանի Հանրապետությունում 2019-ի հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -9857: 2018թ. հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը եղել է -15,695, իսկ 2017թ. հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -53,912»,- նշված է հրապարակման մեջ:

Հայաստանից արտագաղթը նվազել է: 2019-ի հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -9857 հավելաճը 2016-ի համեմատ՝ 88,6%։ Իհարկե շատ լավ կլիներ, որ այս թվերը համապատասխանեին իրականության,բայց եկեք հիշենք Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ՝ Աննա Հակոբյանի զարմանքն այս թվերը լսելուց հետո։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Iravunk.com-ը խոսեց նաև Վալենսիայի հայերի միության նախագահ Արարատ Ղուկասյանի հետ, վերջինս նշեց, որ Իսպանիայի հայ համայնքից որևէ ընտանիք իշխանափոխությունից հետո Հայաստան չի վերադարձել։ Վերջինս մեկնաբանեց հետևյալ կերպ. Թավշյա իշխանափոխության ամպագոռգոռ հայտարարություններից մեկը թերեւս այն է, որ արտագաղթը նվազել է, փոխարենը խթանվել է ներգաղթը: Սակայն մի բան է հայտարարելը, մեկ այլ բան են փաստերը, ավելին, կան մասնագետներ, փորձագետներ, ովքեր հերքում են նմանօրինակ կեղծ հայտարարությունները, հանդես գալով կոնկրետ փաստերով։Այսինքն ի՞նչ է սա նշանակում նրանցից ո՞վ է ստում։

Iravunk.com-ը կապ հաստատեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ, վերջինս հաստատեց, որ այս թվերը միանգամայն հավաստի են, որ պետք չէ ինչ-որ անհատի խոսքով, մեկ երկրի օրինակով խոսել ներգաղթից և արտագաղթից։ 

Անհատի խոսքից բացի, կարծում ենք բոլորս էլ ունենք շրջապատ եւ շատ ավելի մոտիկից ենք տեսնում խնդրի լրջությունը, իչպես որ արձագանքեց դրան հենց Նիկոլ Փաշինյանի կինը:

 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА