o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՆԱԿԻՑ` ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԻ ԿՐԿՆՎԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ՀԱՄԱՐ

15.11.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՏՆԱԿԻՑ` ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԻ ԿՐԿՆՎԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ՀԱՄԱՐ

Արարատի մարզի Լուսաշող համայնքում բնակվող Արամյանների ընտանիքը 25 տարի զուրկ է եղել ապահով տանիքից: Երկաթյա վագոն-տնակում մեծացած` Արամյանների երեխաները հասցրել են ընտանիք կազմել: Նրանց մանկության հուշերի հայրական օջախը վագոն-տնակն է, ապա` կիսակառույց մի շինություն, որն իրենց հայրը` Մանուկը, վարկով փորձել էր կառուցել, բայց չէր կարողացել: Արամյանների կյանքի հունն արդեն փոխվել է` ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո. կիսակառույցը դարձել է տուն: Մանուկի երազանքը կատարվել է: Ավագ որդու` Արամի մանկահասակ 3 զավակներն այլեւս ստիպված չեն լինի ապրել այն կյանքով, որը բաժին էր հասել իր երեխաներին: 25 տարի Ամանորը տան երազանքով դիմավորած Արամյանները վերջապես բնակարանամուտ են տոնել: Նրանց ուրախությունը կիսելու համար Լուսաշող են այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարները:

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ` ԳՆԻՇԻԿՈՒՄ

«Աննկարագրելի մեծ է ուրախությունս: Մեր ընտանիքն այսուհետ կապրի արժանավայել պայմաններով ապահովված տանը: Շատ դժվարություններ ենք հաղթահարել. ապրել ենք թե՛ վագոն տնակում, թե՛ կիսակառույցի մեջ, բայց չենք կորցրել տուն ունենալու հավատը: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրը` Մանուկը:

«Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ երազանքը հեքիաթի նման է. այն ավելի շատ` անհավանական թվացող նպատակ է: Բայց գիտեի նաեւ, որ կյանքում միշտ պետք է երազել, քանի որ դա օգնում է ձգտել, պայքարել եւ հասնել նպատակների իրականացմանը: Այսօր էլ այդ կարծիքին եմ, սակայն անընդհատ առաջ շարժվող աշխարհում, տանիքով ապահովված լինելը պետք է լինի ոչ թե անհավանական թվացող նպատակ, այլ ապրելու համար պարտադիր ու տարրական պայման: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ճիշտ ծրագիր ենք իրականացնում: Յուրաքանչյուր բնակարանամուտի ժամանակ մեծ ուրախություն եմ ապրում, երբ տանտերերի աչքերում` իրականացված երազանքների լույսի շող եմ տեսնում: Դա մեր գործընկերության ամենակարեւոր գնահատականն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՄՏՍ TV» ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ «ՇԱՆԹ» ՀԸ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Այս ընտանիքը տարբեր տարիների ապրել է տարբեր վայրերում. վագոն տնակ, ապա փոքր քարե սենյակ եւ կիսակառույց տուն: Ժամանակն էր, որպեսզի իրենք էլ վայելեն սեփական հարմարավետ տուն ունենալու բերկրանքը եւ ստեղծեն նոր եւ վառ հիշողություններ իրենց արդեն կառուցված տանը: Ուրախ եմ Արամյանների ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

«Այսօրվա իշխանությունը չի սպասարկում հայ հանրության շահը» (Տեսանյութ)

Տարիների համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ` միայն Արարատի մարզում կառուցվել է 12 տուն: Ընթացիկ տարում աջակցություն ստացած ընտանիքների թիվը հատել է 200-ի սահմանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА