o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏՆ ԷԼ ՓԼՎԵՑ

15.11.2019 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏՆ ԷԼ ՓԼՎԵՑ

Լավ, վերջապես ինչքա՞ն կարող է Նիկոլը սուտ խոսել, այն էլ` այնպիսի բաների մասին, որոնք բառացիորեն աչքի առաջ են: Հերթական նման օրինակը. Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նման հայտարարություն արեց. «Այսօր ՀՀ-ում անշարժ գույքի գները վերջին 1,5 տարվա ընթացքում հսկայական աճ են արձանագրել: Սա մի բանի արդյունք է, որ հին եւ նոր Սփյուռքի մեր շատ հայրենակիցներ ուղղակի Հայաստանում անշարժ գույք են գնում...»: Ու ինքն իր ասածից ոգեւորված, սկսեց ներգաղթային այնպիսի հեքիաթային ցուցանիշներից խոսել, որ անգամ կողքին նստած սեփական կինն էր ստիպված ապշել:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ

 

ՊԱՐԶ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ԱՆԳԱՄ ՆԻԿՈԼԻ ԿԻՆԸ ԶԱՐՄԱՑԱՎ

Բայց այդպե՞ս է, իրո՞ք սփյուռքահայերը գլխապատառ, իրար հերթ չտալով, Հայաստանում սեփականություն են ձեռքբերում: Դիմենք նույն Նիկոլի ղեկավարած հայաստանյան պաշտոնական վիճակագրությանը: Այսպես, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, այս տարվա սեպտեմբերին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 207 միավոր անշարժ գույք (տես աղյուսակ 1-ը): Այդ թվում` 94 միավոր բազմաբնակարան շենքի բնակարան, 45 բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն, 10 հասարակական նշանակության շինություն, 12 ավտոտնակ եւ 45 միավոր հողատարածք, որից 1-ը` գյուղատնտեսական նշանակության: Այս ցուցանիշներն արդեն իսկ տպավորիչ չեն: Նաեւ հաշվի առնելով, որ նույն ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել անշարժ գույքի առքուվաճառքի 4 224 գործարք, այսինքն` ոչ ՀՀ քաղաքացիների, այդ թվում` սփյուռքահայերի մասնաբաժինը 13-14 տոկոսի կարգի է (նաեւ վաճառքը ներառյալ): Իսկ դա ոչ մի կերպ, Նիկոլի ասածի պես, չէր կարող թռիչքային կերպով ազդել շուկայի գների վրա: Սակայն փաշինյանական այս հերթական սուտը այսքանով չի սահմանափակվում: Այսինքն, եթե օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 207 միավոր անշարժ գույք, ապա դրան զուգահեռ նույն սեպտեմբերին վաճառել են մոտ կրկնակի ավել` 401 միավոր: Այդ թվում` 186 միավոր բազմաբնակարան շենքի բնակարան, 72 բնակելի տուն, 2 արտադրական նշանակության շինություն, 9 հասարակական նշանակության շինություն, 11 ավտոտնակ եւ 121 միավոր հողատարածք, որից 64-ը գյուղատնտեսական նշանակության: Այսինքն, օտարերկրյա քաղաքացիները կրկնակի մեծ տեմպերով Հայաստանում հրաժարվում են կացարանից, արտադրական գործունեությունից ու բազմապատիկ անգամ ավելի մեծ տեմպերով` հողից եւ հատկապես գյուղատնտեսական ծրագրերից: Սա արդեն խոսում է այն մասին, որ սփյուռքահայերը ոչ թե գլխապատառ դեպի Հայաստան են վազում, այլ հակառակը` անգամ այն հատուկենտները, ովքեր ժամանակին փորձել են կապվել հայրենիքի հետ, հիմա գերադասում են հեռանալ: Ի դեպ, թեեւ ներկայացրինք միայն սեպտեմբերի ցուցանիշները, սակայն այստեղ եւս մեկ տարօրինակ դրվագ նկատվեց: Նախօրեին սեպտեմբերյան պատկերի հակիրճ տարբերակը ներկայացրել էինք «Iravunk.com» կայքում՝ վիճակագրության պաշտոնական հրապարակումից ելնելով: Եվ ահա թերթային տարբերակը պատրաստելիս՝ նույն վիճակագրական ցուցանիշների մեջ սեպտեմբերյան տվյալներն այդպես էլ չկարողացանք գտնել: Փոխարենը, հայտնվել էր հունվար-սեպտեմբերի ցուցանիշները, որն ավելի ծանր իրավիճակ էր ֆիքսում: Այսինքն, ստացվում է, որ սեպտեմբերին եղել է օտարերկրյա քաղաքացիների կողմից առքուվաճառքի պիկ՝ 608 գործարք: Իսկ ահա հունվար-սեպտեմբերին (տե՛ս աղյուսակ 2-ը) նույն օտարերկրյա քաղաքացիները գնել են 632 եւ վաճառել՝ 1134 միավոր անշարժ գույք: Թե ինչու այս 1766 գործարքներից 608-ը բաժին հասավ հենց սեպտեմբերին, թողնենք վիճակագիրներն որ Նիկոլին բացատրեն: Սակայն դա էլ բան չի տալիս. հունվար-սեպտեմբերին օտարերկրյա քաղաքացիները մոտ կրկնակի ավել վաճառել եւ ոչ թե գույք են գնել Հայաստանում: Նշենք նաեւ, որ հունվար-սեպտեմբերին ինչպես գնման (345), այնպես էլ վաճառքի (914) դեպքում հիմնականում գործարքներ իրականացրել են ՌԴ քաղաքացիները: Իսկ ահա եվրոպական երկրների քաղաքացիներին բաժին է ընկել ընդհանուր գործարքների չնչին մասը, եւ, բնականաբար, էլ ավելի փոքր է Ֆրանսիայի քաղաքացիների գործարքների թիվը: Հետեւաբար, թե որն է ֆրանսահայերի մոտ նման քարոզչության իմաստը, եթե նրանք անգամ Նիկոլի ամենապոպուլիստական  փուլում նրան չեն հավատացել ու վազել Հայաստան, մնում է անհասկանալի:

ԻՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

                           

ԻՍԿ Ի՞ՆՉ ՄՆԱՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Սակայն անգամ այսքանով ամեն ինչ չի սահմանափակվում: Բանն այն է, որ շուկայական գների վրա ազդել կարող է միայն տվյալ ապրանքատեսակի վաճառքն ու ձեռքբերումը: Տեսնենք, թե այս ուղղությամբ ինչ պատկեր է եղել նույն սեպտեմբերին: Այսպես, թեեւ անցած տարվա համեմատ անշարժ գույքի հետ կապված գործարքներն աճել են 3161-ով՝ 12 411-ից հասնելով 15 572-ի (տես՛ աղյուսակ 3-ը), սակայն այդ աճն ամենեւին էլ առքի եւ վաճառքի թռիչքի մասին չի խոսում: Այսինքն, այդ 3161 միավորի աճի մեջ առքուվաճառքի աճն ընդամենը 573 է: Ընդ որում, այստեղ էլ հարցեր կան: Այսպես, օրերս Նիկոլը սովորականի պես գլուխ էր գովում, թե այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով: Այսինքն, 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել: Սա նշանակում է, որ միջին հաշվով ամսական մոտ 800 ընտանիք «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրով վարկ է ստացել եւ բնակարան գնել: Բայց եթե, մասնավորապես` սեպտեմբերին 800 ընտանիք պետական ծրագրով անշարժ գույք է գնել, ապա ինչպե՞ս է ընդհանուր առքուվաճառքի գործարքներն ավելացել 573-ով: Միայն մեկ բացատրություն կա. եթե ընդունենք, որ Նիկոլի հիշատակված թիվը ճիշտ է (դրան էլ ենք կասկածում), ապա նշանակում է, որ աճը բացառապես այդ ծրագրի, այսինքն՝ պետության միջամտության հաշվին է: Իսկ առանց դրա անշարժ գույքի շուկայում կլիներ նկատելի անկում: Եվ ահա այս իրավիճակում արդեն տարօրինակ չի թվում, որ Նիկոլի հնչեցրած ներգաղթի եւ այդ հաշվին՝ բնակարանների վաճառքի թռիչքի մասին «մտքերի» վրա անգամ նրա սեփական կինն է զարմանում: Նկատենք նաեւ, որ անշարժ գույքի շուկայում հիմնական աճը բաժին է ընկնում այն գործարքներին, որոնք շուկայական գների վրա ազդել չեն կարող՝ գրանցում, վավերացում, ժառանգություն եւ այլն: Այսինքն, առքուվաճառքի գործարքների ամսական մոտ 5-6 հարյուր միավորանոց աճը դրա համեմատ ահռելի մեծ անշարժ գույքի շուկայում այն ցուցանիշը չէ, որը կարող էր Նիկոլի այդ ոգեւորությունը թեկուզեւ ինչ-որ չափով արդարացնել: Սակայն այստեղ եւս մեդալը այլ երես ունի: Նկատենք, որ առքուվաճառքին համարժեք չափով՝ մոտ 500-ով ավելացել է անշարժ գույքի գրավադրումը: Իսկ այս փաստը նիկոլական եւս մեկ երբեմնի խոստում է պայթեցնում: Անշարժ գույքը, բնականաբար, հիմնականում գրավադրվում է բանկերում՝ վարկերի դիմաց: Բայց չէ՞ որ «հեղափոխության» օրերին հենց Նիկոլն էր խոստանում՝ անկուշտ բանկիրների ախորժակը զսպել եւ ժողովրդին թալանող վարկերի ու վարկային տոկոսների խնդիրը կարգի բերել: Եվ ահա, մարդիկ անցած տարվա համեմատ 25 տոկոսով ավելի շատ են ստիպված եղել կացարանն անգամ գրավադրել՝ հանուն վարկերի: Ընդ որում, մարզերում գրավադրումն ավելացել է 281-ով (426-ից հասել է 707-ի), որն ակնարկ է, որ ավելի շատ մարդիկ տները գրավադրել են գյուղատնտեսական վարկերի համար, իսկ Նիկոլը հատկապես նման վարկերի խնդիրն էր խոստանում լուծել:

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՉԿԱՆ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА