o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԵՂՏԻ ԻՆՔՆԱԳՐԳՌՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

15.11.2019 20:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿԵՂՏԻ ԻՆՔՆԱԳՐԳՌՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Ասում են, կեղտին պետք չէ ձեռք տալ, որ հոտ չգա: Սակայն այդ հին ասացվածքը Նոր Հայաստանում կարծես չի գործում: Եվ թավշյա հեղափոխությունից հետո ինչ կեղտ ասես ինքնագրգռվում ու սկսում է գարշահոտություն տարածել: Դրա հոգեբանական, հոգեբուժական, սեռավարակային, ինչպես նաեւ ալերգիկ ու անասնաբուժական տեսանկյուններից ուսումնասիրությունները հավանաբար գիտնականների  քննության լուրջ առարկան պետք է դառնան:

Իշխանության ներսում քննարկվում է կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հարցը. «Փաստ»

 

Ընդ որում, որպես ուսումնասիրության  օբյեկտ, կարելի է դիտարկել ոմն Ռուբեն Մեհրաբյանին, որը, չգիտես ինչու, իրեն քաղաքագետ է ինքնահռչակել: Եթե նա քաղաքագետ է, ուրեմն Նիկոլի Չալոն ակադեմիկոս է: Սակայն հարցը  Մեհրաբյանի ինչագետ լինելու մեջ չէ: Հարցն այն է, թե ինչո՞ւ է նա ժամանակ առ ժամանակ  դուրս տալիս  բացարձակ ապուշություններ եւ տխմարություններ: Այդ հարցի պատասխանը կարելի է գտնել Մեհրաբյանի  ծանր մանկության եւ կյանքի ընթացքում ստացած հոգեբանական ստրեսների ու անարդար հարվածների մեջ: Սակայն  ավելի  առարկայական է թվում այն վարկածը, որ Մեհրաբյանը, լինելով  Արեւմուտքի ազդեցության գործակալստանում է հանձնարարական իր գործատուներից: Հա՛, ի դեպ, չմոռանանք ասել, որ գործատուների շարքում կա համայն հայոց գործ տվող եւ դասալիք  Արման Բաբաջանյան անունով մեկը, որի հիմնական զբաղմունքն է գործ տալ իր ամենամերձավորներից սկսած մինչեւ իր քաղաքական օպոնենտները եւ հրճվել, երբ այդ գործ տալու արդյունքում վերջիններիս կալանավորում են: Ճիշտ է, որպես կանոն, հետագայում բացահայտվում Է, որ Բաբաջանյան Արմանը սովորական կլյաուզնիկ է, սակայն հավանաբար Բաբաջանյան Արմանի հովանավորների  միջնորդության արդյունքում սրան ոչ միայն կարգի չեն հրավիրում, այլ մի բան էլ «պրախոդ» են տալիս: Մի խոսքով, որպեսզի հասկանանք` ինչու է գարշահոտում  Մեհրաբյանը, պետք է տեսնել սրա գործատուի ու վերջինիս հովանավորի  տրամադրություններն ու ախորժակները, որպեսզի հասկանանք, թե ինչու են Մեհրաբյանին քսի տալիս այս կամ այն կողմ: Իսկ քսի են տալիս Մեհրաբյանին, որպես կանոն, ազգային արժեքների, դրանց պաշտպանողների դեմ, հատկապես ակտիվ է Մեհրաբյանը հարձակվում Հայաստանի միակ ռազմական գործընկեր եւ մեր անվտանգության երաշխավոր Ռուսաստանի դեմ: Հավանաբար, այդ հաճույքը, որ իր  ցեխաժայթքումներով Ռուսաստանի դեմ Մեհրաբյանը պատճառում է թուրքերին ու ադրբեջանցիներին, համապատասխան փոխադարձ հաճույք է առաջացնում հենց իր` Մեհրաբյանի մեջ: Մեհրաբյանը նաեւ սիրում է վայրահաչել Ռոբերտ Քոչարյանի  ու Սերժ Սարգսյանի վրա: Ճիշտ է, Մեհրաբյանի  մակարդակի  քամի անողների  վրա որեւէ մեկը լուրջ ուշադրություն չի դարձնում, եւ նրանց  ազդեցությունը քաղաքական գործընթացների եւ քաղաքական ազդեցիկ գործիչների վրա կարելի է համեմատել անցորդների վրա անձրեւաորդի գալարումների ազդեցության հետ: Եթե անձրեւաորդի բախտը բերի, ապա նա կշարունակի գալարվել, իսկ եթե բախտը չբերի, կընկնի որեւէ մեկի կոշիկի տակացուի տակ, որից հետո իրենից մնացած թաց տեղը անհետ կգոլորշիանա: Լավ, Մեհրաբյանը իր գործատուի  ցուցումով հակառուս է, հակազգային, հակաքոչարյանական, սակայն ինչի՞ն է կողմ սույն արարածը: Պարզվում է, նա ստանձնել է հայ-ուկրաինական «փչացած» հարաբերությունների «կառուցողի» բարդ եւ դժվարին գործը: Գործը իրոք կարեւոր է, սակայն ի՞նչ կապ ունի դրա հետ վերոհիշյալ սուբյեկտը: Չէ՞ որ դա իր ո՛չ խելքի, ո՛չ մակարդակի, ո՛չ կրթության բանը չէ: Սակայն ոչ, Մեհրաբյանը անպոչ գդալի նման իրեն մեջ գցելով, որոշում է հայտարարել, թե. «Տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Ղրիմի անեկցիա»: Իհարկե, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Ղրիմում խորապես թքած ունեն մեհրաբյանների կալիբրի «քաղաքագետների» կարծիքի վրա: Նրանք նույնիսկ չգիտեն, եւ լավ է, որ չգիտեն, որ Հայաստանում կա նման երեւույթ, ճիշտ այնպես, ինչպես մեզնից յուրաքանչյուրը չգիտի, թե մի հեռավոր երկրում ինչ անիմաստ կենդանիներ կան: Սակայն  հաջորդ նախադասությունը հավանաբար պետք է շոյի Ուկրաինայի իշխանությունների ականջը: Բանն այն է, որ վերոհիշյալ  ծաղրանկարային կերպարանքը հայտարարում է, թե. «2014թ. պաշտոնական Երեւանը արդեն փչացրել է Կիեւի հետ հարաբերությունները»:

«Պարզ դասական վանդալիզմ...». Նաիրա Կարապետյան

Պարզվում է, որ հայ-ուկրաինական հարաբերությունները ստվերել են ոչ թե ուկրաինական իշխանությունների այն բազմաթիվ հայտարարությունները, թե Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է, ոչ թե այն, որ ուկրաինացի վարձկաններ եւ խորհրդատուներ կռվել են ադրբեջանական բանակի կողմից, ոչ թե այն, որ Ուկրաինան մշտապես բոլոր միջազգային հարթակներում քվեարկում է Հայաստանի եւ Արցախի դեմ, ոչ թե այն, որ Ուկրաինայի դեսպանատունը կոչ է անում իրենց քաղաքացիներին չայցելել Արցախ, այլ հարաբերությունների փչացման նախաձեռնողը եղել է Երեւանը: Դե ինչ, շատ բնական է, որ Մեհրաբյանի սորտի ներկայացուցիչները դառնում են ուկրաինական ադրբեջանամետության փաստաբաններ: Եվ շատ բնական է, որ այդպիսիները պաշտում են այնպիսիներին, ինչպես արմանբաբաջանյանները, վերջիններս պաշտում են նիկոլփաշինյաններին, սրանք էլ պաշտում են տարբեր տեսակի տրանսգենդերներին, սորոսներին, եւ ամենը, ինչ ապազգային ու հակահայկական է: Այդ ամենը բնական է, բայց տհաճ ու զզվելի: Չէ՞ որ, երբ որ կեղտը հոտ է արձակում, դիզինֆեկցիայի անհրաժեշտություն է ծագում:

«Սա սադրանք է, դատապարտում եմ». ներկել են Գրիբայեդովի արձանը (Տեսանյութ)

«Իրավունք»-ի սանիտարահիգիենիկ բաժին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА