o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՆՔ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

15.11.2019 20:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՄԵՆՔ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

«Հաշվի առնելով գերտերությունների ներկայիս վերադասավորումները, առայժմ ես չեմ պատկերացնում, որ թշնամին հանկարծ ռիսկ կանի թպրտալ»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով դիրքապահների ուղղությամբ կրակոցների շատացմանը, նման կարծիք հայտնեց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ.

Արդարադատության դեմ ոտնձգությունների առաջատարներից մեկը Սասուն Խաչատրյանն է «Հրապարակ»

- Բայց ես միշտ ասել եմ ու էլի եմ ասում, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Որովհետեւ կարող է կրակոցներ չլինեն, բայց հարձակում լինի` դա չափանիշ չի: Պատերազմի ժամանակ, երբ կրակոցներ չէր լինում, մենք ավելի զգույշ էինք, քան թե կրակոցների ժամանակ:

Իսկ ԵԿՄ-ի պատրաստվածությունը ինչպե՞ս կգնահատեք, հաշվի առնելով, որ ԵԿՄ-ում էլ կարծես պառակտումներ են նկատվում:

Փաշինյանը կանչել է Սասուն Միքայելյանին և պահանջել վայր դնել մանդատը. «Իրատես»

ԵԿՄ-ն միշտ պատրաստ է: Հայի ամենահզոր ուժը համախմբվածությունն է, որը պետք է պահվի: Եվ ամեն մի հայ պետք է դրան գիտակցաբար մոտենա (իսկ ո՞ւր մնաց Ձեր կարկառուն թիմակիցների կողմից երկիրը սեւ ու սպիտակի բաժանելը, պարո՛ն Միքայելյան - Հեղ.):

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. - Այլ հարցերի պարոն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА