o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անջրպետ է առաջացել գիտական հանրույթի եւ կառավարության միջեւ»

15.11.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Անջրպետ է առաջացել գիտական հանրույթի եւ կառավարության միջեւ»

Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում կառավարության քաղաքականությունն իրականացնող ԿԳՄՍ նախարարության կողմից քաղաքական օրակարգ բերված մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ազգային արժեհամակարգի, ինքնության եւ ազգային ինստիտուտների դեմ, տարակուսանք եւ բնական ընդվզում են առաջացնում այլեւս ոչ միայն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդների ու ուսանողների կողմից, այլեւ հասարակության ամենալայն շրջանակների: Սակայն բողոքի ցույցերին ու նստացույցներին իշխանությունն այդպես էլ ականջալուր չի լինում, ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարեց, որ չի կիսում ցուցարարների կարծիքը` Ա. Հարությունյանի վերաբերյալ: Ի վերջո, թե ինչպիսի զարգացումներ կարող է ունենալ նման անջրպետը բուհական հանրույթի եւ ԿԳՄՍ նախարարի միջեւպարզեցինք քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ տեսակետը:

Մեր արտաքին գործերի նախարարությունը ոչ Մամեդիարովին հերքեց, ոչ Լևոն Զուրաբյանին

- Հարցը հասել է այնտեղ, որ երկխոսության սուբյեկտները, կարծես թե, էլ չեն երեւում: Ես հետեւում էի հայագետների, տարբեր ֆակուլտետների ամբիոնների, նաեւ բուհերի ղեկավարների, դասախոսների գնահատականներին եւ հասկացա, որ մասնագիտական հանրույթի եւ նախարարի ու կառավարության դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ, իսկապես, անջրպետ է առաջացել գիտական հանրույթի եւ կառավարության միջեւ: Այն օղակը, որը պետք է հաղթահարեր այդ անջրպետը, նպաստեր, որպեսզի երկխոսություն կայանա` ի դեմս  նախարարի, այլեւս չի կարող անել` նախարարի անձով պայմանավորված: Այս տեսակետից անգամ եթե կառավարությունը հետ կանգնի իր  առաջարկած ծրագրերից, ապա, միեւնույնն է, արդեն գիտական հանրույթ եւ գործադիր ուժ լուրջ հակասություններ կան ե՛ւ արժեքային, ե՛ւ գիտական, ե՛ւ ընկալումների տեսակետից: Այստեղ պետք են նոր մարդիկ, որոնք կկարողանան նոր երկխոսություն եւ համագործակցություն սկսել կառավարության եւ գիտնականների միջեւ:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА