o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

15.11.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

Այդպես էլ անհասկանալի մնաց, թե հանուն ինչի՞ վարչապետ Փաշինյանը, հետը մի ամբողջական պատվիրակություն առած, հասավ Փարիզ: Ի՞նչ նպատակներ եւ սպասելիքներ ուներ, դրանցից որո՞նք արդարացան, արդյունքում՝ ի՞նչ տվեց այդ այցը երկրին: Իսկ այն ամենից, որը նկատվում է հրապարակային հարթակում, եզրակացությունը մեկն է՝ այցը նույնիսկ 0 արդյունք չտվեց, այլ՝ միայն բացասական:

«ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ»

 

ՈՒ ՆՈՐԻՑ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՄՏՔԵՐԻ ՇԱՐԱՆ

Ու դա, սկսած օդանավակայանից, որտեղ բացի ՀՀ ներկայացուցիչներից, Փաշինյանին որեւէ դիմավորող չեղավ, չնայած նա մեկնել էր ֆրանսիական կողմի հրավերով: Իրականում մեջքը շտկած երկրի ղեկավարը երեւի այդ իրավիճակում պետք է նստեր Հայաստանի ուղղությամբ թռչող առաջին իսկ ինքնաթիռն ու վերադառնար: Բայց չէ, Փաշինյանը ամենաջերմ ժպիտներով սելֆիներ արեց «իր ընկեր» Մակրոնի հետ: Սակայն հանուն ինչի՞, դրանից Հայաստանն ինչ-որ բան ստացա՞վ, բացի հերթական ստորացումից: Իսկ ահա Խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում նրա ելույթները կարելի է իսկական «շեդեվրներ» համարել՝ «ինչպես իրավունք չունի խոսել եւ վարվել պետության ղեկավարը» թեմայով: Սկսած նրանից, որ արցախյան հիմնախնդրի պատմության հետ կապված սկսեց միանգամայն տարօրինակ մտքեր հայտնել, այդ թվում, թե՝ «1998-ին ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից»: Իհարկե, դժվար չէ բերել բազում պատմական փաստեր եւ վկայություններ, թե ինչպես Արցախի բանակցություններում մեկուսացվեց եւ դուրս մղվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի ջանքերով, եւ ինչպես արդեն 2008թ.-ին նույն ԼՏՊ-ն փորձեց այդ սլաքներն ուղղել Քոչարյանի դեմ: Ընդ որում, եթե Քոչարյանին եւս մեկ հարված տալու համար Փաշինյանը իր քաղաքական հոգեհոր այդ տեսությունը ներհայաստանյան հարթակում շրջանառեր, էլի ինչ-որ տեղ հասկանալի կլիներ: Բայց ահա՝ արցախյան պատմությունը փոխում է արտաքին հարթակում, իսկ դա հերթական մինուսն է պետության համար: Սակայն դա էլ մի կողմ, քանի որ Փաշինյանի տարօրինակ մտքերի հեղեղը սրանով էլ չավարտվեց: Մեկ այլ նման միտք. «Իմ պաշտոնավարման ամենասկզբում ես հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ-ի եւ Հայաստանի ժողովուրդների համար... Եվ մեր երկրի ընդդիմությունը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին: Իմ պատասխանը շատ պարզ է. որովետեւ ես վստահ եմ՝ եթե մենք այդ հարցին կայուն լուծում ենք ուզում, ապա պետք է հաշվի առնենք դրանում ներգրավված բոլոր կողմերի շահերը...»: Ու սրան անմիջապես հաջորդում է մեկ այլ ցնցող միտք. «Սպասում եմ լսելու նմանօրինակ մի հայտարարություն Ադրբեջանի կառավարությունիցԱնձնապես խնդրել եմ պարոն Ալիեւին` բեկում մտցնել այս գործընթացում: Բայց դժբախտաբար նա շարունակում է հայտարարել, որ Զանգեզուրը, Սյունիքը, Սեւանա լիճը, կամ մայրաքաղաք Երեւանը Ադրբեջանի տարածքներ են...»: Այսինքն, տարուց ավել է, Փաշինյանը սպասում է Ալիեւի խոսքին, անգամ, պարզվում է, նրան հատուկ խնդրել է՝ նման մի բան ասել: Ալիեւն էլ անգամ դրանից հետո չի հայտարարում, ու Փաշինյանը համառորեն շարունակում է իր այդ անհասկանալի թեզն առաջ տանել: Լավ, որքա՞ն կարելի է այդպես երկիրը ցածրացնել: Լավ է, որ գոնե Փաշինյանը տեսնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց սեփական շահերն ունեն: Սակայն երկրի համար ուղղակի կործանարար է, որ մեր ղեկավարն այդպես էլ չի ընկալելու, որ այդ շահերը չեն կարող երկարաժամկետ կտրվածքով համատեղվել: Մեկ պարզ պատճառով, որն ինքն էլ է ասում. Ադրբեջանին պետք է ոչ միայն Արցախը, այլ առնվազն Զանգեզուրը՝ Թուրքիային միանալու համար: Ավելին, դա ընդամենը Ադրբեջանի շահը չէ, դա թյուրքական աշխարհի երկարաժամկետ շահն է, որը 100 տարի առաջ էլ ուներ նաեւ ստրատեգիական ծրագրերի տեսք, 100 տարի հետո էլ կունենա: Այսինքն, խնդիրն այն չէ, թե մենք ադրբեջանական շահը հաշվի կառնենք, թե՝ ոչ: Խնդիրն այն է, որ կա թյուրքական աշխարհի շահ, որի մեջ չի տեղավորվում ո՛չ Արցախի եւ ո՛չ էլ, ընդհանրական առումով, Հայաստանի գոյությունը: Ու սրանից հետո Փաշինյանը Բաքվից երկարաժամկետ հատվածով շահերի հավասարակշռո՞ւմ է սպասում: Նկատենք նաեւ, որ այստեղ հարցն անգամ այն չէ, թե նման տարօրինակ մտքերով պետության ղեկավարը ինչ վարկանիշ է ձեռք բերում արտաքին հարթակում եւ Սփյուռքի աչքում: Շատ ավելի լուրջ է, որ այդկերպ նա, ըստ էության, առաջ է տանում լեւոնական երբեմնի թեզը՝ Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների եւ դրա հիմքում՝ թուրքական վասալի վերածվելու հետ կապված: Իսկ դա այս պահին է, որ ծայրահեղ վտանգավոր է, հաշվի առնելով, թե ինչ անկանխատեսելի եւ հանդուգն խաղացող է դարձել Թուրքիան տարածաշրջանում:

Ադրբեջանի նման դիրքորոշումը թուլության նշան չէ, իրենց բանակցություններ պետք չեն, դա վերջնագիր է. Սուրեն Սարգսյան

 

«ՍԱՏԱՆԱՅԻ ՍԻՆԴՐՈՄԸ»

Նկատենք նաեւ, որ հենց այս օրերին Թուրքիային հաջողվեց ոչ միայն իր այդ դիրքերը պահել, այլ առանց լուրջ ջանքերի՝ դուրս գալ նաեւ ԱՄՆ-ի Սենատում Ցեղասպանության ճանաչման վտանգի տակից, ինչը, ի դեպ, մեր արտաքին խղճուկ քաղաքականության հերթական վկայություններից մեկն է: Այսպես, ինչպես հայտնի է, այս օրերին Էրդողանն ԱՄՆ-ում էր, եւ ահա սենատոր Լինսի Գրահամը, ով, ի դեպ, մասնակցում էր Թրամփ-Էրդողան հանդիպմանը, դրանից անմիջապես հետո պարզապես «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձեւի նկատմամբ: Այսինքն, բանաձեւն անգամ Սենատին չի ներկայացվի: Սա, իհարկե, սպասելի էր: Ընդ որում` այն, որ «վետոն» կիրառվեց հենց Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, հիմք է տալիս նաեւ ենթադրել, որ այդ հանդիպման ժամանակ էլ ձեռք է բերվել նման պայմանավորվածություն (ի դեպ, գոնե այս փաստը, որ Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի համար եղել եւ մնում է ընդամենը սովորական քաղաքական մահակ, մեր մոլի ամերիկայասերներին ինչ-որ բան կհուշի՞): Կոնկրետ ինչի՞ դիմաց Էրդողանն այս զիջումը ստացավ, արդեն շատ էական էլ չէ: Բայց նկատենք, մի շարք առանցքային հարցերում Թրամփն ու Էրդողանն այդպես էլ լեզու չգտան, ինչը նշանակում է, որ այս անգամ ԱՄՆ նախագահը Ցեղասպանության ճանաչումը շատ «էժան գնով» է վաճառել Թուրքիային՝ երկրորդական հարցերում զիջումների համար: Իսկ ահա ընդհանրական առումով Թրամփ-Էրդողան հանդիպումն այս տպավորությունը թողեց: Նախ, Էրդողանը ցուցադրաբար հետ վերադարձրեց այն «սիրային նամակները», որոնք վերջերս մեկը մյուսի ետեւից Թրամփը հղում էր նրան՝ կապված սիրիական զարգացումների հետ: Դա այն ցուցադրական ակնարկն էր, որ Թուրքիան չի պատրաստվում վերադառնալ ամերիկյան աշխարհաքաղաքական ենթակայության, այլ կշարունակի իր սեփական խաղը: Ընդ որում, համաձայնության չհասան նաեւ ռուսական Ս-400 համակարգերը գնելու եւ տեղադրելու Թուրքիայի որոշման հետ կապված: Դա էլ ակնարկ է, որ Թուրքիան իր սեփական շահերից ելնելով է շարունակելու որոշել՝ ում հետ է համագործակցում եւ ինչ մակարդակի ծավալներով: Բայց ահա Էրդողանը Թրամփին 100 միլիարդանոց գործարք առաջարկեց: Թե ինչի շուրջ, դա էլ էական չէ, սակայն զգացվում է, որ հենց դա էլ դարձավ Թրամփ-Էրդողան պայմանավորվածությունների հիմնական մեխը: Այսպիսով, Էրդողանի այս սպասված այցից հետո ինչպես Թուրքիայի գործողություններում, այնպես էլ ներկայումս մեր մեծ ու փոքր տարածաշրջաններում առկա վերադասավորումների հարցով կարծես թե էական փոփոխություն չի լինելու: Ընդ որում, Թուրքիան կարողացավ ընդամենը 100 միլիարդանոց գործարքի խոստումով ոչ միայն դուրս գալ Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգի տակից, այլ մարսել նաեւ քրդերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը: Եվ միայն դա հուշում է, որ հետագայում Անկարան երկար չի մտածի, եթե նման հարձակումների որեւէ շանս տեսնի: Իսկ այս իրավիճակում Թուրքիային ուղղված Փաշինյանի այդ բոլոր տարօրինակ մեսիջները պարզապես կարող են Անկարայում դիտվել` որպես նման շանսի նախադրյալներ: Չնայած իհարկե, կա ռուսական գործոնը, առավել եւս, երբ օրակարգում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի կրկնապատկման ծրագրերը: Բայց ահա դրան զուգահեռ էլ, թերեւս հանուն Արեւմուտքի աչքին մինչեւ վերջ ռուսական ուղի բռնածի տպավորություն չթողնելու, Փաշինյանը սկսեց բաց տեքստով մինչեւ իսկ սեփական հովանու տակ առնել տարաբնույթ մելինեներին  ու նրանց դավանած «հույժ եվրոպական արժեքները»: Թե դա ներհայաստանյան հարթակում ինչ տեղաշարժերի կբերի, առավել եւս, մեր երկրում «թափառող սատանաների» ֆոնին, այլ թեմա է: Իսկ ահա արտաքին հարթակում նման քայլերը շարունակելու են Փաշինյանի նկատմամբ նաեւ Մոսկվայի, մեղմ ասած, կասկածամտությունը պահպանել: Կարճ ասած, էլի մնացինք ամեն կողմից հարվածների տակ: Եվ առավել վատ, որ այս դեպքում արդեն Թուրքիայի աշխարհաքաղաքական վիճակի սպասվող կայունացման փուլում:

Նոր պատերազմն Ադրբեջանին անդառնալի հարվածներ կհասցնի. Արշավիր Ղարամյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА