o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՊՊԱ-Ի «որսագողեր» են հայտնվել. ԱՀԱԶԱՆԳ

15.11.2019 11:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
ԱՊՊԱ-Ի «որսագողեր» են հայտնվել. ԱՀԱԶԱՆԳ

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, քաղաքում հայտնվել են անձիք, ովքեր մուտք են գործում տարբեր ԱՊՊԱ ընկերությունների բազանների մեջ եւ գտնում քաղաքացիների, որոնց ԱՊՊԱ-ների ժամկետները մոտ օրերս լրանում է: Վերջիններս նախ փորձում են հաճախորդին ուղղորդել դեպի այլ ԱՊՊԱ ընկերություն` ասենք, օրինակ «ՌԵՍՍՈ», ապա, երբ տեսնում են, որ չի ստացվում, առաջարկում են կնքել նոր պայմանագիր նախկին ընկերության հետ:

«Ժամանակ». Ահազանգ իրրավապահներին. Ինչու են քաղաքացիներն ընկնում «քցողների» ճանկը

Նկատենք, որ ըստ նույն տեղեկությունների, ԱՊՊԱ-ի այս «որսագողերին» կարելի տարբերակել ըստ իրենց աշխատաոճի: Նրանք նախ կնքում են նոր պայմանագիրը նախկինից 5-10 հազար ավել գումարով, ապա առաքման համար պահանջում 1000 դրամ:

Հատկանշական է, որ նրանք փորձում են նոր պայմանագիր կնքել նաեւ այն հաճախորդների հետ, ովքեր արդեն իսկ հասցրել են ԱՊՊԱ գործակալություններում կնքել եկող տարվա պայմանագիրը:

Զարմանալի է նաեւ, թե այդ անձիք ում օգնությամբ են կարողանում ձեռք բերել ապահովագրվող քաղաքացիների անձնական տվյալների բազան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА