КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 07. 12. 2019 : :
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կոպիտ է պատասխանել իր մարզավիճակի վերաբերյալ հարցին: Այս մասին գրում է Football Italia-ն:
Պորտուգալացին լրագրողների հետ զրույցի ժամանակ շեշտել է, որ իր հետ ամեն բան նորմալ է և ցանկանում է վերջ դնել այդ թեմային: «Ես լավ մարզավիճակում եմ: Հավասարակշռությունը, միանշանակ, դրական է: Իսկ հիմա գնացեք և հարցազրույց վերցրեք մյուսներից»:
Թուրինյան թիմի վերջին երկու խաղերի ժամանակ Ռոնալդուն փոխարինվել է: Նոյեմբերի 10-ին «Յուվենթուս»-ը նվազագույն հաշվով հաղթել էր «Միլան»-ին` Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ, որը 54-րդ րոպեին խաղադաշտ էր մտել Ռոնալդուի փոխարեն: Պորտուգալացին անտեսել էր Մաուրիսիո Սարիին և լքել պահեստայինների նստարանը մինչ խաղի ավարտը:
Նոյեմբերի 7-ին նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Լոկոմոտիվ»-ի հետ խաղում: Ռոնալդուն փոխարինվել էր խաղավարտին` խաղադաշտը լքելով բարկացած: Ավելի ուշ Սարին պորտուգալացու նման պահվածքը բացատրել էր ծնկի վնասվածքով:
Իտալիայի ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն 10 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: Չեմպիոնների լիգայի 4 խաղերում նա մեկ անգամ է գոլով աչքի ընկել:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը նոյեմբերի 14-ին սեփական հարկի տակ 6-0 հաշվով հաղթել է Լիտվայի հավաքականին: Ռոնալդուն այդ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ: