o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդ». ՀՀ-ում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել.մարդիկ սերմացու չունեն

15.11.2019 10:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժողովուրդ». ՀՀ-ում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել.մարդիկ սերմացու չունեն

«Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: ՀՀ Վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 4.8 տոկոսով:

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը (ուղիղ)

Հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում՝ ան­ցած տարվա ցուցանիշից պակասելով 7 տոկոսով: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը այսպես է պարզաբանել.

«Այս տարին, օրի­նակ, ծիրանի համար բարենպաստ չէր: Անձրևներ եկան, որոնք փոշոտման վրա ազդեցին: Խաղողի հետ կապված մեր գյուղացիները ժամանակին բուժումները չկազմակերպեցին, դարձյալ քիչ բերք հավաքեցին: Խաղողի բերքատվությունը 30 տոկոսով պակաս է եղել: Իրենք ամեն թիվ էլ կարող են նկարել: Կարտոֆիլի հետ կապված խնդիր կա, քանի որ ցանքատարածությունները պակասել են, մարդիկ սերմացու չունեին»:

Թերթը պարզել է նաև, որ գյուղատնտեսական տարին վատ սկսվեց, քանի որ այս տարի գյու­ղացիներին չտրամադրվեց վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն, ինչպես նախկինում»,-գրում է թերթը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА