o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել

15.11.2019 08:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել

ՌԴ Պետական դումայում դատապարտել են Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի արարքը, որը ներկել էր Գարեգին Նժդեհի՝ Հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը։  

Նիկոլ Փաշինյանի սանիկ-պատգամավորը հյուսիսային պողոտայում է արդեն բնակվո՞ւմ

«Անկեղծորեն ենթադրում եմ, որ մարդկանց մեծամասնությունը կտրականապես չի աջակցում նման դրսևորումներին, կարծում եմ, որ նման բնույթի արարքը ցույց է տալիս, որ ազգայնական կարող է լինել յուրաքանչյուրը։ Եվ նույնիսկ այն մարդը, որը ցանկանում է իր կարծիքով բարեխիղճ գործ անել, սակայն իրեն ավելի վատ է պահում, քան ազգայնականները»,- rusarminfo-ն մեջբերում է Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին։ Ռուս պատգամավորի խոսքով՝ հուշարձանների դեմ պայքարը «խայտառակություն» է։    

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել էր հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին: Նրա խոսքով՝ նոյեմբերի 11-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում Քաղաքային դուման խոստացել էր ապամոնտաժել հուշատախտակը, սակայն այդպես էլ չէր կատարել խոստումը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА